Թրամփի նախկին խորհրդականը Կոնգրեսում 10 ժամ ցուցմունք է տվել

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում ցուցմունք է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հարցերով նախկին խորհրդական Ֆիոնա Հիլլը, ով հայտարարել է, որ նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին Ուկրաինայում իրականացրել է արտաքին «ստվերային» քաղաքականություն՝ շրջանցելով պաշտոնական ընթացակարգերը՝ հօգուտ նախագահի անձնական շահերի: Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
The Washington Post-ի վկայակոչմամբ՝ Հիլլը ցուցմունք է տվել 10 ժամ:
Ըստ տեղեկությունների՝ Հիլլը պատմել է, որ ինքը հանդիսացել է ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդի ընդիմադիրը Ջուլիանիի գործունեության պատճառով: Ըստ նրա՝ Ջուլիանին չի համաձայնեցրել իր գործողություններն ԱՄՆ պաշտոնական դիվանագիտական ընթացակարգի հետ:
Աղբյուրների համաձայն՝ Հիլլը նշել է, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջnն Բոլթոնն իր գործողություններով «կատաղեցրել է» Ջուլիանիին և նրան համեմատել «նռնակի հետ, որը պայթեցնելու էր բոլորին»:

Կադրեր՝ Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունից (տեսանյութ)
2811:30
«Հայաստանի ապագային առնչվող հարցերը վերաբերում են նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին»․ Մեսրոպ Առաքելյան
3111:24
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
6010:36
«Խողովակը նոր մահ պետք է բերեր, որ հիշեիք կամ իմանայի՞ք տեղը»․ Հակոբ Բադալյան
5210:24
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
6210:12
«Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի»․ Տիգրան Աբրահամյան
5409:54
«Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7709:42
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
6107:30