«Այսօրվա քաղաքականությունը շարունակությունն է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության». Վ. Բալասանյան
![]() 384 Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ., 15:45 «ՀՀ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը շարունակությունն է Լևոն Տեր- Պետրոսյանի քաղաքականության, որը հետևյալն էր՝ «լավ չենք ապրելու մինչև Ղարաբաղը չհանձնենք»: Տեր-Պետրոսյանի ծրագիրն էր՝ ԼՂ-ին տալ լայն ինքնավարություն՝ ստատուս Ադրբեջանի կազմում և հիմա Նիկոլ Փաշինյանը ևս վարում է այդպիսի քաղաքականություն»,- Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ հայտարարեց Վիտալի Բալասանյանը՝ պարզաբանելով, թե ինչու է այդ կարծիքին. «Երբ Քարվաճառը, Շուշին, Լաչինի միջանցքն ազատագրել էինք, Ադրբեջանն ամբողջ ուժը Ադղամում էր կենտրոնացրել: Ամեն 5 րոպեն մեկ արկեր էին պայթում Ստեփանակերտի վրա, խնդիր էինք դրել լռեցնել կրակակետերը: Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ գնաց մեր որոշմանը, մինչդեռ ԼՂՀ ռազմաքաղաքական իշխանության որոշումը մեկն էր՝ ազատագրել Աղդամի տարածքը: Եվ մենք սկսեցինք օպերացիան ու ազատագրեցինք Աղդամը: Մեկ շաբաթ անց համարյա ամեն օր ՀՀ իշխանությունը հորդորում էր րոպե առաջ լքել Աղդամի տարածքը, բայց մենք չկատարեցինք այդ հրամանը: Մեկ շաբաթ անց Աղդամում հայտնվեցին ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը ու ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը: Երկուսն էլ կենդանի են, կարող եք հարցում անել: Նրանց ասածը հետևյալն էր՝ ՀՀ քաղաքական իշխանությունը որոշում է կայացրել, որպեսզի դուք լքեք Աղդամի տարածքը: Ես տվեցի կտրուկ պատասխան՝ սա պատմաիրավական առումով մեր սեփականությունն է, պարզապես խորհրդային տարիներին համակարգային փոփոխություն է եղել՝ այդ տարածքները կցել են Ադրբեջանին... Ու հիմա ՀՀ այսօրվա իշխանությունների՝ ԼՂ հարցով քաղաքականությունը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության շարունակությունն է»,- ասաց Բալասանյանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
