«Չեմ կարծում, որ Ազգային ժողովը ՍԴ-ի ճգնաժամի լուծմանը մազաչափ մոտեցել է»․ Վահե Գրիգորյան
![]() 463 Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ., 20:40 Երեկ ՍԴ-ն հրաժարվեց վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու Ազգային ժողովի դիմումը, ըստ Վահե Գրիգորյանի՝ աղերս չունի այն խնդրի հետ, որի մասին ինքը բարձրաձայնել էր ամիսներ առաջ: «Ինչ դատարանի մասին է խոսքը, Հայաստանը չունի սահմանադրականության և դեմոկրատական լեգիտիմության բոլոր պահանջներին բավարարող բարձրագույն դատարան։ Ես չեմ կարծում, որ այս քայլով Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորված և դատարանում գոյություն ունեցող ճգնաժամի լուծմանը մազաչափ անգամ մոտեցել է կամ սա քայլ էր, որպեսզի այդ ճգնաժամը լուծեր։ Սա ընդհանրապես աղերս չունի այդ ողջ կոնտեքստի հետ: Ես ուզում եմ ամենապատասխանատու ձևով հայտարարել, որ Հայաստանը ոչ մի օր դեմոկրատական պետություն չի քանի դեռ այն չունի սահմանադրականությանը և դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտից զուրկ Սահմանադրական դատարան։ Հայաստանը որևէ պահի չի կարող հավակնել դեմոկրատական լինել քանի դեռ այն չի լուծել իր բարձրագույն դատարանի հետ կապված խնդիրը»,-ասել է Գրիգորյանը։ Նա նշեց, որ շարունակում է պնդել իր նամակում նշած ճանապարհը. «Բացի դրանից բազմաթիվ այլ ուղիներ կային, բավականին ժամանակ է անցել արդեն և բավականին բան կարելի էր անել, և ես կարծում եմ, որ էդ ավտոկրատիկ լեգալիզմի կողմից ձևավորած Սահմանադրական դատարանի պատրանքն է, որ հնարավորություն չի տալիս էս մարդկանց հասկանալ, որ Սահմանադրական դատարանի՝ որպես բարձրագույն դատարանի հետ կապված խնդիրը բավականին վտանգավոր խնդիր է, և դրան պետք չի վերաբերվել որպես ընթացիկ կամ ազատ ժամանակ զբաղվելու հարց։ Եթե իրապես էդ խնդիրը չունի լուծում, մեկ այլ լուծում է նաև ճանաչել դատարանը հենց էնպիսին, ինչպիսին գոյություն ունի և անվերապահորեն ընդունել այն, որպես երկրի բարձրագույն դատական ատյան։ Իհարկե, այդ ժամանակ խնդիր է առաջանալու արդեն ընտրողների հետ, թե ինչ մանդատով է»,-նշել է Վահե Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: |

«Բազմաթիվ «կեղծ մարգարեներ» և քաղաքական ուժեր են ի հայտ եկել և գալու են». Արա Պապյան
9501:06
«Տարակուսելի է, որ Իրանը պատերազմը դադարեցնելու համար երկաթ-բետոնե երաշխիքներ է պահանջում ԱՄՆ-ից». Արման Մելիքյան
9500:36
«ԵՄ-ն պատրաստվում է էներգետիկ ճգնաժամի՝ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով». #ElPais
208Երեկ, 22:52
«Ինչ կլինի, եթե իշխանության գլխին մնան «Ադրբեջանը հայերի համար խաղաղության երաշխավոր է» պնդողները». Արման Աբովյան
145Երեկ, 22:24
«Իրանը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում, և այդ գիշերը կարող է լինել վաղը». Թրամփ (տեսանյութ)
195Երեկ, 21:33
Կոսաչևն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ գազի գնի շուրջ հայտարարությանը
358Երեկ, 21:12
Հայ Ազգային Կոնգրեսը ընտրություններին կմասնակցի առանձին
136Երեկ, 18:36
Ղազախստանը Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը ձեռքբերելու շուրջ բանակցություններ չի վարում
209Երեկ, 17:58
