«Նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացնելը խայտառակություն է». Դանիել Իոաննիսյան
![]() 353 Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 20:50 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը (Աշխ. Օր. իմաստով պարգևավճարը ևս աշխատավարձ է) բարձրացնելը լավ է ու անհրաժեշտ, բայց դա գաղտնի անելը խայտառակություն է և օրենքի էության ոտնահարում: Ու թեև «Հետք»-ը գրել է միայն նախարար-փոխնախարարների մասով, սակայն բոլորս գիտենք, որ դա վերաբերում է հանրային ծառայողների մի մեծ խմբի: Կներեք, բայց աշխատավարձ բարձրացնելու կամ պարգևավճար տալու վարչապետի հրամանի գաղտնիությունս ո՞րն է: Ո՞նց կարող է դա գաղտնի լինել հանրությունից: Նիկոլ Փաշինյան, հանրությունից գաղտնի կերպով պարբերական պարգևավճարներ տալու փոխարեն ավելի լավ կլիներ, որ ազնվությամբ հայտարարեիք, որ պաշտոնյաների աշխատավարձը պետք է էապես բարձրացվի ու օրենքում համապատասխան փոփոխություն նախաձեռնեիք: Այո՛, այդպիսի նախաձեռնությունը որոշ խմբեր կքննադատեին, բայց դա կլիներ շատ ավելի ազնիվ քայլ, քան հանրությունից գաղտնի աշխատավարձները, ըստ էության, ապօրինի բարձրացումը: Հ.Գ. Իմիջայլոց, այս պրակտիկան ՀՀԿ-ի օրոք է սկսվել և ժամանակն է դրա վերջը տալու: Ի վերջո, ՀՀԿ-ն չուներ այնքան լեգիտիմություն, որ հանրությանը ասեր, որ պաշտոնյաները պետք է ավելի շատ փող ստանան»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
