«Շատ «մխիթարական» է պարոն Ավինյանի ասածը». Հրանուշ Խառատյան
![]() 429 Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ., 14:40 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարը հանքասար չի դառնալու. Թիֆլիսում հանդիպումների ժամանակ «Տիգրան Ավինյանը նաև նկատել է, որ Հայաստանի «այլ հանքերում իրավիճակը շատ ավելի վատթար է, քան դեռևս չբացված Ամուլսարի հանքում»»: Շատ «մխիթարական» է պարոն Ավինյանի ասածը՝ եթե շատ վատ վիճակում գտնվող հանքեր կան, Ամուլսարը չի խանգարի: Ո՞ւմ չի խանգարի, Երևանում ապրողների՞ն: Իսկ վայոցձորցիների՞ն: Քաղցկեղի համար մի հանքով ավել, մեկով պակաս՝ ինչ տարբերությո՞ւն: Ասենք՝ կավելանան մի հազար մարդով, մի հազար երեխա էլ չի ծնվի, մի հազար մարդ էլ պակաս կգնա Ջերմուկի առողջարանները, գյուղացիներն էլ մի քիչ պակաս հավ, ձու, միս, կաթնամթերք, միրգ կվաճառեն, արժի՞ դրա համար աղմուկ բարձրացնել: Ամուլսարը հանքասար չի դառնալու: Արդեն հաշվեք՝ որքան օգուտ կլինի՝ մի հազար մարդ չի ծանրանա առողջապահական համակարգի և իրենց ընտանիքների վրա, երեխաներ կծնվեն, առողջարանները կշարունակեն նորմալ աշխատել, ահագին մթերք մաքուր կմնա, ճանապարհներն էլ արդեն սարքել են, մթերքի շուկան կընդլայնվի, ջրերի աղտոտվելու վտանգը կպակասի: Ամուլսարը հանքասար չի դառնալու: Իսկ Ամուլսարը հանքասար դարձնելու դեմ արշավին միանալու իմ պատվիրատուն «Լիդիանն» է և «Լիդիանի» թիկունքին կանգնած Բնապահպանության նախարարությունը»: |

«Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում»․ Վահե Դավթյան (լուսանկար)
42627.03.2026, 16:30
Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար Հորմուզի նեղուցով 1 նավարկության համար. #Bloomberg
162425.03.2026, 00:19
Թուրքիան կարող է օգտագործել ոսկու պահուստները լիրայի փոխարժեքին աջակցելու համար
140524.03.2026, 21:56
Մոլդովան հայտարարում է 60-օրյա արտակարգ դրություն էներգետիկ ոլորտում
139424.03.2026, 19:55
Ֆիլիպիններում հայտարարվել է էներգետիկ արտակարգ դրություն
135424.03.2026, 18:20
«8 տարի իշխանության է, կաթի մթերման գինը նույնն է». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
39924.03.2026, 16:36
«Ոսկին վերջին 1 ամսում կորցրել է 17,23%». Արեն Ափիկյան
30724.03.2026, 13:18
Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հնդկաձավար (տեսանյութ)
53324.03.2026, 11:53
