«Ինչո՞ւ եք նրանց դարձնում ավելի օլիգարխոտ, քան ՍՍ-ի այլանդակ ժամանակները». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես սկսեցին հրապարակել տնտեսական զարգացման միջազգային ինդեքսները։ 2 շաբաթ առաջ Շվաաբը հրապարակեց 2018-2019-ի մրցունակության ինդեքսը։ Հայաստանը 70-րդ տեղից «բարձրացել էր» 69-րդ տեղը։ Բառը գրել եմ չակերտների մեջ, քանզի այդ փոփոխությունն ավելի շուտ արդյունք էր նրա, որ զգալիորեն իջել էին Վրաստանը, Սերբիան և Հնդկաստանը։ Երկրորդ՝ շշմեցնող է Ադրբեջանի շեշտակի վերելքը՝ 69-ից 58-րդ տեղ։ Երրորդ՝ մտահոգիչ է ՀՀ «աճի» տեմպը. 2015-2016-ին այն բարելավվել էր 3 տեղով (82-ից 79-ը), 2016-2017-ին՝ 6 տեղով (79-ից՝ 73), 2017-2018-ին՝ 3 տեղով ( 73-ից 70) և ահա 2018-2019-ին՝ ճահճացում։ Այս մասին հայ հանրությունը ձայն չհանեց։ Երեկ արդեն ՀԲ-ն հրապարակում է Doing Business (DB). Հայաստանում «իրականացված» տնտեսական հեղափոխության արդյունքում 41-րդ տեղից նահանջել ենք 47-րդ տեղը։ Նշեմ, որ Վրաստանը 7-րդն է, Ղազախստանը՝ 25-րդը, ՌԴ-ն՝ 28-րդը, Թուրքիան 33-րդը, Ադրբեջանը՝ 34-րդը։ «Հուսադրում» է սոսկ Իրանը՝ 127-րդ տեղ։ Ի՞նչն է, սակայն, բոլորովին անընդունելի։ Երեկվա կառավարության նիստի ժամանակ վարչապետը հանկարծ հարց է տալիս՝ էս ո՞նց եղավ։ Այստեղ արդեն ԿԲ նախագահ Ջավադյանը խոսում է սխալմունքի մասին, Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ ցուցանիշը (միավորի իմաստով) բարձրացել է։ Այս ի՞նչ եք ասում։ DB-ի ՀՀ ցուցանիշը բաղադրիչները հրաշալիորեն ներկայացված են (https://www.doingbusiness.org…/d…/country/a/armenia/ARM.pd)։ ՀՀ-ին ներքև են քաշում 5 ցուցանիշ. բիզնես փոքրամասնության շահերի պաշտպանության բացակայությունը, սնանկության հստակ մեխանիզմների բացակայությունը, շինարարական թույլտվությունների ձգձգումը, հարկերի վճարումը և վարկերի ստացումը։ Ի դեպ, երեկվա կառավարությունում հարկերի վճարման մի հետաքրքիր խոչընդոտ կար. Խ. Սուքիասյանին հարկային արտոնության տրամադրումը։ «Միʹ տրամադրեք այդ արտոնությունները»,- ասում են ՀԲ-ն և DB-ն։ Այս տարի, սակայն, մենք տեսնում ենք նման տրամադրումների հեղեղ։ Եվ կառավարությունում չգտնվեց մեկը, որ ասեր՝ պ-ն վարչապետ մեր այս անհասկանալի արտոնություններ տրամադրելու արդյունքում ենք անընդհատ ներքև ենք գլորվում։ Խ. Սուքիասյանը կամ Ս. Ալեքսանյանն իմ կողմից հարգված գործարարներ են։ Բայց կլինի՞ նրանց արտոնություններ չտաք։ Կլինի՞, որ նման արտանություններ սահմանվեն բոլորի համար։ Ինչո՞ւ եք նման մոտեցումներով նրանց դարձնում շատ ավելի օլիգարխոտ, քան ՍՍ-ի այլանդակ ժամանակները։
Առաջիկայում կանդրադառնամ 2020-ի բյուջեի և վիճակագրական հանցագործություններին»։

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
42318.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
43818.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
33617.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
33717.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
37216.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
37316.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
31116.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
30216.09.2026, 13:18