«Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման անհրաժեշտություն կա». Ռիմա Դեմիրճյան
![]() 564 Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ., 23:50 ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկինը՝ Ռիմա Դեմիրճյանն այսօր Factor TV-ի եթերում անդրադարձել է Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությանը: «Եթե Կարենը չմտներ քաղաքականություն, կուսակցություն չստեղծեր ու Վազգենի հետ չմիանար, Հոկտեմբերի 27-ը չէր կայանա։ Իսկ երբ այդ ամենը տեղի ունեցավ, Կարենի հետևից ժողովուրդն էր, Վազգենը հեղինակություն ուներ բանակում. ժողովուրդը վստահում էր Կարենին, բանակը՝ Վազգենին: Ստեղծված այս իրավիճակում «Միասնություն»-ը հզոր դաշինք էր։ Մենք շատ թշնամիներ ունենք, կարող է՝ ուզում էր թշնամին տիրել Հայաստանին՝ տնտեսապես, թելադրել, հնարավոր է՝ ներսում կային միանձնյա իշխանություն ուզող ուժեր, նպատակներ ունեին և այլն։ Կարեն Դեմիրճյանը խանգարող հանգամանք էր: Ինչքան պետք էր ժողովրդին, այնքան որոշ ուժերի ձեռք չէր տալիս»,-ասել է տիկին Դեմիկրճյանը: Նա նշել է, որ դժվարությամբ է հավատում, որ Հոկտեմբերի 27-ի գործի կվերաբացվի. «Եթե այն ժամանակ չեղավ, հիմա ինչպե՞ս պիտի լինի։ Չնայած դրան՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման անհրաժեշտություն կա»,-ընդգծել է Ռիմա Դեմիրճյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
