«Այժմ «Հոկտեմբերի 27»-ի վերաբացումը քաղաքական ենթատեքստ կստանա, ինչին ես կատերգորիկ դեմ եմ». Արամ Սարգսյան
![]() 147 Կիրակի, 27 հոկտեմբերի, 2019 թ., 15:25 Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբար, նախկին պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը շատ կցանկանար, Հոկտեմբերի 27-ի դեպքից հետո տեղի ունեցած դատավարության ժամանակ բացահայտվեր գործը, սակայն չի բացահատվել, քանի որ քաղաքական ենթատեքստ է ունեցել։ «Այն ժամանակ գործող իշխանությունն ասել էր՝ ուչաստկովիի գործ է և ամեն ինչ անում էր, որ դատարանում իր դատախազով խնդիրը տաներ էդ 5-ի վրա ու ասեր՝ էս 5-ն են ու վերջ: Հիմա այնպիսի քաղաքական իրավիճակ է, որ Հայաստանի դատական համակարգը լուրջ պրոբլեմների մեջ է, մենք պրոբլեմ ունենք նաև ՍԴ-ում»,- ասել է Սարգսյանը: Նա նշել է, որ այս փուլում ինքը չէր ցանկանար, որ գործը վերաբացվի. «Իշխանություններն այդ առումով որևէ խնդրում որևէ կասկած չեն հարուցում, և միանշանակ է, որ շահագրգռված են գործի բացահայտմամբ: Կարծում եմ, որ «Հոկտեմբերի 27»-ի նման բարդ դատավարությունները պետք է տեղի ունենան այնպիսի ժամանակներում, երբ դատաիրավական համակարգն ամբողջությամբ ձևավորված կլինի, երբ կունենանք հանրային լուրջ վստահություն, երբ պետությունն, իսկապես, ուժեղացած կլինի: Մենք պետք է մտածենք մեր երկրի տնտեսության, բանակի ամրության մասին՝ ինչ-որ առումով դատավարությունների խնդիրը թողնելով դրանից հետո «Հոկտեմբերի 27»-ի վերաբացումը կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ, ինչին ես կատերգորիկ դեմ եմ»,- ասել է Արամ Սարգսյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
