«Էրդողանն անուղղակի մեղադրանք է հնչեցրել նաև ՌԴ-ի հասցեին». Կ. Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցությանն ուղղված ուղերձում հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է Սիրիայի տարածքում 30կմ խորությամբ անվտանգության գոտին անհրաժեշտության դեպքում խորացնել: Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ին և ՌԴ-ին Թուրքիայի հետ առանձին-առանձին կնքած պայմանագրերով և համաձայնագրերով իրականացնել իրենց պարատականությունները՝ կապված անվտանգության գոտու հետ, այլապես նա (Թուրքիան) միայնակ կանի դա:
«Մենք այժմ իրականացնում ենք A պլան, սակայն մենք կարող ենք իրականացնել B պլան, նույնիսկ C պլան, եթե մեր սպասելիքները չարդարացնեն իրենց այստեղ (անվտանգության գոտի)»,- ասել է Էրդողանը:
Էրդողանն անուղղակի մեղադրանք է հնչեցրել նաև ՌԴ-ի հասցեին, մեղադրելով պաշտոնական Մոսկվային հոկտեմբերի 22-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունը չկատարելու համար: Նա ասել է, որ չնայած այն բանին, որ Մոսկվան հայտնում է, թե 34 000 քուրդ զինյալներ դուրս են բերվել անվտանգության գոտուց, սակայն իրենք ունեն հստակ և ճշգրիտ ինֆորմացիա, որ նման բան տեղի չի ունեցել, և զինված քրդերը դեռ շարունակում են մնալ այնտեղ»:

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
8318:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
16414:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
19711:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
20110:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
12309:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
11509:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
13901:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
14500:24