Փակուղի՝ Վերին Լարսի անցակետում. «Սպայկան» ահազանգում է

«Սպայկա» ընկերությունն ահազանգում է՝ արդեն 16 օր է, ինչ «Սպայկա» ընկերության բեռնատարները, հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով, կանգնած են Վերին Լարսի անցակետում:
«Արդեն 16 օր է, ինչ «Սպայկա» ընկերության բեռնատարները, հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով, գտնվում են Վերին Լարսի անցակետում, սակայն որևէ հստակ պատասխան և որոշակիություն չկա, թե ինչ պատճառով մաքսային գործառնությունները չեն ավարտվում և չի թույլատրվում բեռի բացթողումը ՌԴ տարածք: Տվյալ խնդրի մասին առաջին իսկ օրն ընկերությունը տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
2019-ի հոկտեմբերի 14-ից «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում, որոնց չեն թույլատրում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Բեռնատարներից մեկի մեջ ՀՀ-ում արտադրված 20 տոննա բարձր որակի թանկարժեք կապույտ բորբոսով պանիր է, իսկ մյուսի մեջ՝ 18 տոննա խաղող և 1 տոննա կապույտ բորբոսով պանիր: Բեռն անցնում է մաքսային ստուգում, ինչի հետ կապված դեռևս 2019-ի հոկտեմբերի 14-ին բեռնափոխադրվող պանրից վերցվել են փորձանմուշներ, իսկ ընկերությունն իր հերթին մաքսային գործառնություններն արագացնելու համար մեկ օրվա ընթացքում տրամադրել է բոլոր պահանջվող և լրացուցիչ փաստաթղթերը, այդ թվում՝ անասնաբուժական սերտիֆիկատը, կապույտ բորբոսով պանրի արտադրության տեխնիկական պայմանները, արտադրության տեխնոլոգիական սխեման: Տրամադրվել է նաև ընթացիկ արտադրությունը նկարագրող տեսանյութեր, ինչպես նաև հայաստանյան և ռուսաստանյան լրատվամիջոցների ռեպորտաժները «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացման վերաբերյալ, ինչին ներկա էին, ի թիվս այլոց, ՀՀ վարչապետը, կառավարության անդամներ, ՌԴ, ԳԴՀ արտակարզ և լիազոր դեսպանները:
Կապույտ բորբոսով պանիրը «Սպայկա» ընկերության նոր արտադրանքն է, որն իր տեխնոլոգիական պայմաններով և որակով կարող է համեմատվել եվրոպական լավագույն պանրագործների արտադրանքի հետ: Վերին Լարսի անցակետի մաքսային ծառայութունը կամայական խոչընդոտներ է հարուցում ընկերության կողմից հայաստանյան արտադրության պանիրը ԵԱՏՄ շուկայում ներկայացնելուն և արտահանելուն, ինչը վտանգի տակ է դնում ընկերության գործընկերներին պանրի մատակարարման պայմանագրերի իրականացումը, շուրջ 15 մլն եվրո ներդրումների արդյունավետությունը, հայաստանյան ֆերմերներից կաթի հետագա մթերումները, ԵԱՏՄ տարածքում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ազատ տեղաշարժը և առևտուրը»:

Համացանցում տարածվում է տեսանյութ՝ ինչպես են Կրասնոդարում լցոնում իրականացնում (տեսանյութ)
422:06
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է հուսիների հետ
3221:49
«Ժամանակ չկա». Ռոբերտ Քոչրայանի ուղերձը
4721:24
ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը Մոսկվա տեղափոխելուն
4821:12
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դեսպանատները զգուշացնում են լարվածության աճի վտանգի մասին
9021:00
Ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները
7320:30
Ուրարտական ջրային համակարգի նոր հետքերն Արգիշտիխինիլիի շրջակայքում
6220:12
«Արեգնազ Մանուկյանն ասաց՝ երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ». Քրիստինե Վարդանյան
7119:12