Այսօր Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է
![]() 1402 Չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ., 11:05 Առաջ կյանքը լավն էր, նման շախմատի՝ թագավորը թագավորի դեմ կկռվեր, թագուհին թագուհու, զինվորը զինվորի: Հիմա շատ է վատացել, նմանվել շաշկու՝ առաջ ես գնում, ուտում են, հետ ես գնում, ուտում են, դու էլ չես ուտում՝ ֆուկ են անում: Հրաչյա Ներսիսյան Այսօր Կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է: Նա ծնվել է 1859 թվականի նոյեմբերի 24-ին՝ Նիկոմեդիայում (այժմ Իզմիր՝ Թուրքիա), սովորել է Կ. Պոլսի ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ապա ամերիկյան Ռոբերտ քոլեջում և Եսայան վարժարանում: Նա մասնակցել է Կ. Պոլսի հայկական թատերախմբերի ներկայացումներին: «Հրաչյա Ներսիսյանը բնության այն շնորհներից է, որ մարմնավորում է վեհ մարդկայնությունը, դերասանական տաղանդն ու խորաթափանց իմաստնությունը»,- ասել է Մարտիրոս Սարյանը: Հրաչյա Ներսիսյանը հայկական կինոյի առաջին դերասաններից է, ով նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում՝ մարմնավորելով Ռուստամին, Պեպոյին, Հակոբյանին՝ «Զանգեզուր» ֆիլմում, Դավիթ Բեկին, Էլիզբարովին՝ «Պատվի համար»-ում և Վարունցին՝ «Առաջին սիրո երգը» ֆիլմում: Եզակի ունակությունների շնորհիվ՝ նա ինքնուրույն սովորել է լեզուներ, բնագրով կարդացել ֆրանսիացի, անգլիացի և թուրք գրողների երկեր, վարժ խոսել է արաբերեն ու իտալերեն: Ներսիսյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Հրաչյա Ներսիսյանի գործունեության վերջին շրջանի մեծ հաղթանակները եղան Անհայտը (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Պրոտասովը (Տոլստոյի «Կենդանի դիակ»), Պաղտասար աղբարը և, իհարկե, Մեք Գրեգորի (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») կերպարը, որով նա ասաց իր վերջին խոսքը և հրաժեշտ տվեց կյանքին ու բեմին: |

Մահացել է աշխարհահռչակ դերասան Չակ Նորիսը
88120.03.2026, 19:24
Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մուտն ի Վիրապն տոնի առիթով կմատուցվի բաց խորանով Սուրբ և Անմահ Պատարագ
62719.03.2026, 23:54
«Արցախ Միություն»-ը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը
86316.03.2026, 22:54
Սև Օհանյանի ֆիլմը չորս «Օսկար» է ստացել
171416.03.2026, 10:10
Օսկար-2026․ տարվա գլխավոր հաղթողները (տեսանյութ)
250716.03.2026, 09:12
«Շարունակելու ենք Արցախի պատմության և ժառանգության հետազոտությունը». (լուսանկար)
77316.03.2026, 02:12
Հայտնի են տարվա վատագույն ֆիլմն ու դերասանները
237016.03.2026, 01:12
Հայաստանը «Եվրոտեսիլ 2026»-ում կներկայացնի Սիմոնը (տեսանյութ)
104111.03.2026, 22:00





