Դատարանը քննում է Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ու դատախազին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը
![]() 545 Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ., 14:15 Նոյեմբերի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի դատական նիստին պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանին ու մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ հանդես եկավ: Ըստ փաստաբանի՝ վերջին մի քանի նիստերի վճիռները և դրանցից հետո պաշտպաններին հասանելի դարձած տեղեկատվությունը հիմք են տվել նման միջնորդությամբ հանդես գալու: «Գրավ կիրառելու մերժումները ոչ թե փաստական հիմքերով են, այլ իրավական պատճառաբանությամբ: Դատարանն արձանագրել է, որ գրավի ինստիտուտը երաշխիք չէ խոչընդոտելու հիմքի առկայության պայմաններում»,- նշեց պաշտպանը: Նրան միացան նաև պաշտպանական խմբի մյուս անդամները՝ Արամ Վարդևանյանը, Ռուբեն Սահակյանն ու Հայկ Ալումյանը: Ինչպես հիշեցրեց Հ.Ալումյանը, հենց դատավոր Աննա Դանիբեկյանն է ավելի վաղ այլ գործով քննությանը խոչընդոտելու վտանգի առկայության դեպքում գրավ կիրառել՝ հղում անելով Եվրոպական կոնվենցիային: «Դուք երկակի մոտեցում եք դրսևորում այս դեպքում, որովհետև ամբաստանյալը Ռ.Քոչարյանն է»,- ասաց նա: Այժմ խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնում տուժող կողմերի ներկայացուցիչները: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
