«Պատրաստվո՞ւմ եք լսել Կարեն Կարապետյանին». լրագրողները՝ Անդրանիկ Քոչարյանին
![]() 342 Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ., 17:25 ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը 2017-ին հայտարարել էր, որ անորակ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ եք լսել Կարեն Կարապետյանին, ասել է. «Այս ամիսների ընթացքում մենք փորձում ենք այդ հարցերի պատասխանները գտնել... Առայժմ, այս ընթացքում, չենք լսել որևէ դեպք, որ դիրքերում սպառազինությունը կարող է պակասել: Ինչ որ լսել ենք, էս պահի դրությամբ, էդպիսի թերացումների ականատես չենք եղել»: Հարցին՝ չեք գտնո՞ւմ, որ կարելի է Կարեն Կարապետյանին այնուամենայնիվ լսել, քանի որ այդ հայտարարությունն ԱԺ ամբիոնից է արվել, Քոչարյանը պատասխանել է, որ մինչև Կարեն Կարապետյանը, շատ կարևոր մարդիկ կան, որոնց պետք է լսել. «Կարող է լսենք այնպիսի մարդկանց, որ արդեն Կ. Կարապետյանին լսելու կարիք չլինի... իսկ որևէ մեկը ֆիքսե՞լ է զենք չլինելու փաստ: Հիմա նորից եմ կրկնում՝ զենքը կա, զինամթերքով կրակել են պրծել ա, մի բանով պիտի՞ շարունակեն կռիվը: Ես չունեմ այնպիսի արձանագրված փաստ, որ բահերով են կռվել: Նորմալ եմ համարում, որ եթե զինամթերքը վերջացել ա, նա պետք է կռվի ձեռքի տակ եղած ցանկացած միջոցով. նույնիսկ եթե կամեռա ունենա, կամեռայով պետք է խփի մեկի գլխին»,- ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Հարցին՝ որոշակի եզրահանգման գալու համար եղած ինֆորմացիան բավարա՞ր է, թե՞ պարտադիր նաև Սերժ Սարգսյանը պետք է խոսի, ասել է. «Անպայման, Սերժ Սարգսյանը պետք է խոսի»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
