«Հետաքննությունը թող պարզի, թե ով ով է». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ԱԱԾ նախկին պետ, պարոն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ «եթե կարճ, ապա այո», «Սորոսի ֆոնդը» սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Համոզված եմ, որ Հայաստանի ազգային անվտանգության սույն սպառնալիքի վերաբերյալ «եթե կարճ»-ով հայտարարելը խիստ անբավարար է և պահանջվում է մանրամասն պարզաբանում։
Կա երեք տարբերակ․
- Պարոն Վանեցյանը ճիշտ է ասում, և «Սորոսի Ֆոնդը» պետք է փակվի, իսկ պարոն Վանեցյանը պարգևատրվի Հայաստանի սպառնալիքը բացահայտելու համար:
- Պարոն Վանեցյանը մոլորության մեջ է և ակամայից հանրությանը մոլորության մեջ է գցում:
- Պարոն Վանեցյանը միտումնավոր կերպով մոլորության մեջ է գցում հանրությանը և հանդիսանում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի շրջանակներում վարվող ապատեղեկատվական (դեզինֆորմացիոն) արշավի ակտիվիստ և, հետևաբար, ազգային անվտանգության սպառնալիքը հենց ինքն է։
Թե որ տարբերակի հետ գործ ունենք՝ դա պետք է պարզի հետաքննությունը, առնվազն՝ ծառայողական։ Իսկ ջրերը պետք է պարզվեն, քանզի խոսք է գնում ոչ ավել, ոչ պակաս՝ ազգային անվտանգության սպառնալիքի մասին, եւ «եթե կարճ»-ով, ինչպես ասում են՝ տուն չես պահի։
Հետևաբար պետք է բացահայտվի՝ ո՞վ է սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը, և ինչ է դրա համար այդ սպառնալիք սուբյեկտին հասնում։ Այնպես չէ, որ ասեցինք անցավ։
Ժամանակն է վերջ դնել ցածր սոցիալական պատասխանատվությամբ լածիրակ սուբյեկտների անհետևանք լեզվա-ակրոբատային վակխանալիային, և հեռու եմ այն մտքից, քանի հակառակն ապացուցող ՓԱՍՏԵՐ չկան, որ պարոն Վանեցյանը կցանկանար որևէ առնչություն ունենալ այդ կատեգորիայի հետ։ Եվ հետաքննությունը թող պարզի, թե ով ով է։ Ի վերջո, հարգելի հետաքննիչներ, քննիչներ, իրավապահներ, մենք՝ որպես հարկատու, հենց դրա համար ենք ձեզ վարձատրում։ Ձեզ բարի երթ, մնում եմ ձեր կատարած աշխատանքի արդյունքներին սպասող»:

«Դուք ադրբեջանական մամուլի ուրախությունն եք». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
1211:42
«Զարմանում եմ Դաշնակցության վրա, որ նյարդայնացել են մլավոցից»․ Նաիրի Հոխիկյան
3311:12
Քոնգրեսում Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու պահանջով բանաձև են ընդունել
6911:07
«Փաշինյանի իշխանության օրոք Շուռնուխի կեսն Ադրբեջան է դարձել». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
4610:54
«ՔՊ-ն թեման գցեց դաշտ, որպեսզի հանրային զգայունությունը ստուգի»․ Լիդյա Մանթաշյան
5510:18
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4110:00
«ՔՊ-ն Դաշնակցությանը չի ներում ազգայինը Հայաստանից վերացնել չթողնելու համար»․ Սևակ Նազարյան
5709:36
«Միմյանց քննադատելուց առաջ մեր ողբերգական պատմությունն ուսումնասիրեք»․ Թաթուլ Հակոբյան
5909:24