«Արթուր Վանեցյանն իշխանության քաղաքական հակառակորդը չէ». Արմեն Խաչատրյան
![]() 495 Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ., 00:05 «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ երկրում հանցավորության մակարդակն, ընդհանուր առմամբ, կառավարելի է, բացահայտված հանցագործությունների թիվն անցած տարվա համեմատ ավելացել է մոտ տասը տոկոսով. «Մեր օպերատիվ ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Միայն Երևանում ամեն օր 100-ից ավելի ՃՏՊ է տեղի ունենում: Վթարի են ենթարկվում անգամ ամենապրոֆեսիոնալ վարորդները: Պետք է ունենալ պատշաճ որակի հասարակական տրանսպորտ»,- ասել է նա: Անդրադառնալով աղմկահարույց տեսանյութին, որում ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք են կորզում, Խաչատրյանն ասել է.«Ոստիկանությունում վաղուց նման գործելաոճ չկա: Ոստիկանն առանց այն էլ պաշտպանված չէ: Նույնիսկ ոստիկանի իրավաչափ գործողությունները կարող են դիտարկվել որպես ոչ իրավաչափ: Այսօր որևէ ոստիկան չի հանդգնի նման կերպ ցուցմունք կորզել, որևէ ոստիկանի ղեկավար չի կարող ցուցում տալ, որ նա դուրս գա իր լիազորությունների սահմաններից»: Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից մի շարք աղմկահարույց գործերով անցնող մեղադրյալների չարտահանձնելը դեռևս վերջնական չէ, օրինակ՝ Լևոն Սարգսյանի արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է. «Դա ՌԴ-ի քաղաքականությամբ պայմանավորված գործընթաց է: Այստեղ ես մեր իրավապահ մարմինների մեղքը չեմ տեսնում, ի՞նչ մեղք ունեն նրանք, եթե ինչ-որ պետություն նման դիրքորոշում ունի: Դեռևս չկա որոշում, որ այդ մարդիկ չպետք է արտահանձնվեն»,- ասել է Խաչատրյանը: Պատգամավորի կարծիքով՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իշխանության քաղաքական հակառակորդը չէ, ու քանի որ նա պետական պաշտոնյա չէ, ազատ է անելու քաղաքական հայտարարություններ: «Լինի Սորոսի գրասենյակը, թե այլ մեկը, եթե Հայաստանին վտանգ են սպառնում, անպայման կհայտնվեն իրավապահների տեսադաշտում, ու նրանցով կզբաղվեն»,- նշել է պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Որոշում է կայացվել ընտրություններին ՀՀԿ-ի անմիջական չմասնակցության մասին»․ ՀՀԿ
2320:36
«Մենք Ղարաբաղը ճանաչել ենք Ադրբեջանի մաս այն բանից հետո, երբ դա արել է ՌԴ-ն». Նիկոլ Փաշինյան
18119:36
«Պաշտոնատար անձը չարախոսում է»․ Վարդուհի Էլբակյան (տեսանյութ)
10819:12
«Հորմուզի նեղուցում հյուրընկալության 47 տարին ավարտվեց ընդմիշտ»․ Էբրահիմ Ազիզի
21818:37
«Այս նույն քաղաքականությունը մեր հանդեպ անում և անելու է Ադրբեջանը, եթե Նիկոլը մնաց իշխանության»․ Հովհաննես Ավետիսյան
11717:12
«Պետք է վախենալ ոչ այնքան պատերազմից, որքան «խաղաղ ադրբեջանացումից»»․ Էդուարդ Շարմազանով
14217:00
«ՆԱՏՕ-ն պատմության մեջ ամենաարդյունավետ ռազմական դաշինքն է»․ Սթարմեր
20416:55
«Այս անօրինական պատերազմի հիմնական պատասխանատվությունը կրում է Իսրայելի կառավարությունը»․ Էրդողան
19116:34
