Մարտի 1-ի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հաջորդ տարի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընդհատեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին փաստաբան Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդության քննարկումը։ Հաշվի առնելով, որ դատավոր Դանիբեկյանը դեկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 30-ը գտնվելու է ամենամյա արձակուրդում, հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի հունվարի 9-ին, ժամը 13:00-ին։
Միջնորդության քննարկման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամները նշեցին, որ նրանք նույնպես ունեն նմանատիպ միջնորդություն, որը, սակայն, պետք է առանձին քննարկվի, քանի որ չնայած պատճառաբանված մասում առկա ընդհանրություններին, կան նաև որոշակի տարբերություններ, միջնորդությունների առարկան և խնդրանքները տարբեր են և վերաբերում են տարբեր անձանց։

«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
4000:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
4800:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
90Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
63Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
64Երեկ, 23:12
«Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ». Սյուզի Բադոյան
88Երեկ, 23:00
Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ Հայաստանի օգտին որոշման առնչությամբ
51Երեկ, 22:54
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն
126Երեկ, 21:51