ԱՄՆ-ն 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը 60 օրով ժամանակավոր ընդհանուր լիցենզիա է տրամադրել, որը թույլատրում է իրանական նավթի արտադրությունը, մատակարարումը և վաճառքը: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Շվեյցարիայում ընթացող արդյունավետ բանակցությունների համաձայն՝ Իրանը պարտավորվել է ապահովել Հորմուզի նեղուցով ազատ և բաց տարանցում և թույլատրել Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների մուտքը»,- գրել է նա։
Լիցենզիան տրամադրվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն: Փաստաթղթի համաձայն՝ ֆինանսների նախարարությունը պարտավոր է ստորագրման պահից թույլտվություններ տրամադրել իրանական նավթի, նավթամթերքի և դրանց հետ կապված ծառայությունների արտահանման համար։
Իրանական նավթը նախկինում ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցների: 2026 թվականի մարտին, Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական պատերազմի ֆոնին, ֆինանսների նախարարությունը ժամանակավոր 30-օրյա լիցենզիա է տրամադրել նավերի վրա պահվող իրանական նավթը վաճառելու համար՝ գները իջեցնելու նպատակով, որոնք մեկ բարելի դիմաց բարձրացել էին 100 դոլարից բարձր: Ապրիլին Բեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի երկարաձգի ո՛չ իրանական, ո՛չ էլ ռուսական նավթի լիցենզիաները:

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
12517:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
7716:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
11709:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
167Երեկ, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
187Երեկ, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47002.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
46502.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43102.10.2026, 13:06