Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն

Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին գոլ է խփել Ավստրիայի դեմ խաղում՝ դառնալով Աշխարհի առաջնության պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։
Արգենտինայի և Ավստրիայի միջև J խմբի խաղը ընթանում է Դալասում։ Մեսսին գոլ խփեց 38-րդ րոպեին։ Այս գոլը արգենտինացու 17-րդն էր Աշխարհի առաջնությունների իր կարիերայում։ Նա դարձավ միակ ռեկորդակիրը՝ գերազանցելով գերմանացի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին (16 գոլ)։ Բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկի հաջորդ ֆուտբոլիստներն են բրազիլացի Ռոնալդոն (15), գերմանացի Գերդ Մյուլլերը (14) և ֆրանսիացի Կիլիան Մբապեն (14), որը նույնպես մասնակցում է 2026 թվականի Աշխարհի առաջնությանը։
Մեսսին նաև պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի հետ կիսում է Աշխարհի առաջնությանը մասնակցության ռեկորդը (6)։ Աշխարհի առաջնությունն անցկացվում է առաջին անգամ՝ 48 ազգային հավաքականների մասնակցությամբ՝ երեք երկրների տարածքում՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի։ Մրցաշարը կավարտվի հուլիսի 19-ին։

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
122Երեկ, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
164Երեկ, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
183Երեկ, 10:24
Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ակտիվ մարզիկը, ով իր կարիերայի ընթացքում վաստակել է 2 միլիարդ դոլար
348Երեկ, 00:24
Ասուլիսի ժամանակ Արման Ծառուկյանի և Դիլոն Դենիսի միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)
46523.10.2026, 11:00
«Պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Արսեն Հարությունյան (լուսանկար)
37221.10.2026, 21:36
Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
136020.10.2026, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
44020.10.2026, 19:18