«Պետք է ոչ միայն պահպանվի հակառակորդին կոշտ արձագանքի երևույթը, այլև զարգացվի այն». Ռոբերտ Ղևոնդյան
![]() 361 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 22:50 Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի կողմից Արցախյան հակամարտության վերաբերյալ երեկ հրապարակված մոտեցումը հերթական անգամ ապացուցում է իմ համոզմունքը, որ այս խնդիրն այսօր որևէ կարգավորում չունի: Այն ոչ միայն չի կարող կարգավորվել խաղաղ ճանապարհով, քանի որ առանցքային հարցի շուրջ կողմերի մոտեցումները հակադարձ են, այլև չունի նաև ռազմական լուծում, քանի որ կողմերի ռազմական ներուժը հարաբերականորեն հավասար է: Այդ իսկ պատճառով, Հայաստանի կողմից բանակացություններին մասնակցությունը կարող է և պետք է ունենա միայն մեկ խորքային նպատակ՝ պահպանելով ստատուս քվոն բացառել ռազմական գործողությունները ներկա պահին: Միաժամանակ՝ պետության ռազմական ներուժի շարունակական ավելացումը մնում է մեր կարևորագույն խնդիրը տեսանելի ապագայում: Զուգահեռաբար շատ կարևոր է կանխարգելիչ հարվածների տրամաբանության շարունակումը և մարտի դաշտում, և դիվանագիտական հարթությունում: Ժամանակը ցույց է տվել, որ ՀՀ կողմից դիրքորոշման որոշակի կոշտացմանը հետևում է Ադրբեջանի զգուշավորության ավելացում, ինչը դրսևորվում է սահմանում միջադեպերի քանակի նվազման միջոցով: Այդ իսկ պատճառով ՀՀ պաշտոնական հռետորաբանությունում պետք է ոչ միայն պահպանվի հակառակորդին կոշտ արձագանքի երևույթը, այլև զարգացվի այն՝ քաղաքական և դիվանագիտական զանազան նոր գործիքակազմով համալրելով և տեղեկատվական հարթությունում կիրառելով»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
