«Այս գործը ևս մտահոգիչ է». Էլինար Վարդանյան
![]() 308 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 22:45 «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քրեական գործեր խիստ վիճահարույց են եղել, Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործը ևս մտահոգիչ է»,- 168 TV- եթերում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը: Նա նշել է, որ ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարների ժ/պ-ներից լուրջ պատասխանատվություն է պահանջվում. «Ինձ համար շատ տարօրինակ է, որ այսքան երկար ժամանակ այս մարմինների պատասխանատու անձինք այդպես էլ չգտնվեցին, և առավել քան անընդունելի է մինչև այժմ ժ/պ-ներով այս կառույցների ղեկավարումը»,- ասել է նա: Անդրադառնալով ոստիկանության կողմից դաշնակցական երիտասարդների բողոքի ակցիան կոշտ ուժով ցրելուն՝ Վարդանյանն ասել է. «Տարբեր ոլորտներում, տարբեր գործերում կարելի է այս երկակի ստանդարտներին հանդիպել: Ես գտնում եմ, որ դաշնակցական երիտասարդների նկատմամբ կիրառված միջոցներն իրավաչափ չէին, որովհետև նրանք իրենց խաղաղ հավաքի իրավունքն էին իրականացնում: Ինչ վերաբերում է երկակի ստանդարտներին, մենք դա տեսել ենք և դատարանների շրջափակման ժամանակ, երբ իրավապահ մարմինները պարզապես անգործության էին մատնված: Նույնն Էջմիածնի ճանապարհը փակելու ժամանակ էր, երբ պատգամավորները փողոցը փակածներին խոստումներ էին տալիս, որ նորից կալանավորելու են, և հարց է, թե ինչպես կարող էր պատգամավորն իմանալ, որ այդպիսի որոշում է իրականացվելու»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
