Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Թրամփի վերընտրվելու շանսերն ավելի մեծ են, քան 2016-ին». Սուրեն Սարգսյան

«Թրամփի վերընտրվելու շանսերն ավելի մեծ են, քան 2016-ին». Սուրեն Սարգսյան
278
Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2019 թ., 05:05

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմնական հարցեր: Այս պահի դրությամբ, Թրամփը՝

1. Ենթարկվել է իմպիչմենտի (մեղադրանք է առաջադրվել):
2. Պաշտոնազրկում չի եղել:
3. «Դատավարությունը»՝ Սենատում հունվարին, մի քանի կոնգրեսականների դատախազական ֆունկցիաներով:
4. Շարունակում է լինել ԱՄՆ նախագահը՝ առանց լիազորությունների որևէ սահմանափակման:
5. Կարող է և մասնակցելու է 2020թ. ընտրություններին:
6. Վերընտրվելու շանսերն ավելի մեծ են, քան 2016թ.:
7. Եթե նույնիսկ Սենատը նրան պաշտոնազրկեց (1%հավանականություն) նախագահ է դառնալու Մայք Փենսը և արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու»: