Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Քոչարյանը դեռ խոսելո՞ւ է արժանապատվությունից». Կարինե Հարությունյան

«Քոչարյանը դեռ խոսելո՞ւ է արժանապատվությունից». Կարինե Հարությունյան
268
Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2019 թ., 00:30

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ամբողջ ցելն ա պերեվառոտ անենք»: Ղալաթ կանեք: Թողնողն ո՞վ է:
Քոչարյանը դեռ խոսելո՞ւ է արժանապատվությունից: Ասա՝ գնա, գեդինը լզե, որ դու՝ Ռոբերտ Քոչարյանդ, օրենքի կոպիտ խախտումներով երկու ժամկետ Հայաստանի նախագահ ես եղել, բազմաթիվ մարդկանց արյուն ես թափել, երկիր ես թալանել՝ մի չլսված կարգի, էսօր բանտում մկան ծակին օխտը թուման կտաս, միայն թե բանտից դուրս գաս: Վկա՝ քո աջակիցների ստորագույն մեթոդները՝ սկսած կեղծ ստորագրություններից, վերջացրած վկաներ կաշառելու փորձերով: Ինչի՞, մենք քնա՞ծ ենք, որ դուք «պերեվառոտ» անեք: Հայաստանի լեգիտիմ իշխանության դեմ ցանկացած ոտնձգություն կհանդիպի ժողովրդի կոշտ հակահարվածին: Ձեզ ոտքի տակ կտանք, ու ձեզանից միայն հիշողություն կմնա: Ավելի արժանապատիվ չէ՞ օրենքին ենթարկվել, քան եղած հանցանքների բեռն էլ ավելի ծանրացնել»: