Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սանկտ Պետերբուրգ

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սանկտ Պետերբուրգ
281
Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2019 թ., 16:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Հայաստանի վարչապետը կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված ձևաչափերով հանդիպումներին: Նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և հայտարարություն զանգվածային լրատվության միջոցների համար:

Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սանկտ Պետերբուրգ