«Բա հո միլիոնատեր հալով բյուջեի հաշվին անիմաստ գործուղումների իզուր չի գնում». Արփինե Հովհաննիսյան
![]() 550 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2019 թ., 14:30 ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, նախագահի պաշտոնն զբաղեցնող անձն այս անգամ էլ համարեց, որ իրեն «հարմար» չի իր սահմանադրական առաքելությունը կատարելը։ Ավելի հարմար է երանելի ժպիտով հիշել բրիտանական քաղաքական դեմքերին ու քաղաքականությունը, բայց այդպես էլ չորդեգրել մի կարևոր սկզբունք՝ դիմագիծ ունենալը։ Այսօր նախագահի պաշտոն զբաղեցնող անձի համար տոն է՝ Էնքան մարդ հիշեց իր «չեղած» լիազորությունները։ Ես սա գրում եմ մի բան ասելու համար՝ ափսոս հազար ափսոս էդքան ունեցածի մեջ այդպես էլ դիմագիծ ու սկզբունքայնություն չգտնվեց։ Դուք արժանի եք նրան ինչ լիազորություն ունեք, այսինքն՝ ձեր կարծիքով չունեք։ Կարծում եմ՝ երբ Նիկոլը որոշի երկիրը դարձնել նախագահական, Արմեն Սարգսյանն արագ կգնա վաղ կենսաթոշակի՝ ավելի ճիշտ իրեն կուղարկեն վաղ կենսաթոշակի։ Դա կլինի արդար սպասված ու, իհարկե, Արմեն Սարգսյանի հետ պայմանավորված։ Բա հո միլիոնատեր հալով բյուջեի հաշվին անիմաստ գործուղումներ իզուր չի գնում։ Մեքենա, դրոշ, օրհներգ ու մնացած ատրիբուտիկան ու կյանքը հրաշալի է ... Հ. Գ. Համոզված եմ՝ ամանորյա ուղերձում Արմեն Սարգյանն ամենայն ջերմեռանդությամբ խոսելու է իրավական, ժողովրդավարական պետության կարևորության և այդ ամենում իր տեսլականի մասին, չէ՞ որ Սանտա Կլաուսի կարգավիճակից է բխում խոսել այնպիսի բաներից, որոնք գոյություն չունեն»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
