Լևոն Քոչարյանն՝ իրենց ունեցվածքի և հոր կողմից Սիրուշոյին կղզի նվիրելու լուրերի մասին
![]() 1082 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2019 թ., 00:40 168 TV-ի եթերում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն անդրադարձել է իրենց ունեցվածքի շուրջ հնչող մեկնաբանություններին. «Այդ առասպելական 4 միլիարդի բլեֆի սկիզբը լրատվականներից մեկում հրապարակված մի հոդված էր: Դրա վրա հղում անելով՝ մարդիկ հաստատում էին, որ դա էդպես ա: Այս իշխանափոխության լավ կողմը, միգուցե, այն էր, որ հենց իրենց ժամանակ փաստորեն ապացուցվեց, թե դա ինչպիսի սուտ էր: Լավագույն ապացույցը նրա, որ այդ ամեն ինչը իրականությանը չի համապատասխանում վերջին 1,5-2 տարին են»: Անդրադառնալով լուրերին, թե Ռոբերտ Քոչարյանն իր հարսին՝ Սիրուշոյին կղզի է նվիրել, Քոչարյան կրտսերն ասել է. «Ես չգիտեմ՝ դա ինչպես բացատրեմ մի մարդու, ով նման ինֆորմացիայի հավատում է: Ո՞նց ա հնարավոր հավատալ այդ ամենին: Դա պարզապես հնարավոր չէ: Չէին ասում այն բաները, որն իրականում կա. օրինակ՝ «Տոյոտա Երևանում» 30 տոկոս մասնաբաժինը, ես «Նաիրի ինշուրանս»-ում եմ բաժնետեր: Էս ամեն ինչն արվել ա թափանցիկ»: Հարցին, թե այն ամենը, ինչ իրենք իսկապես ունեն, հնարավո՞ր է, որ ունենային, եթե իր հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը, չլիներ երկրի նախագահ, Քոչարյան կրտսերը պատասխանել է. «Հորս պաշտոնը մեզ շատ սահամանափակել ա, թե ինչով զբաղվենք: Պետական համակարգ չէինք մտնի, դա ճիշտ չէր ընկալվի. մնում էր ինչ-որ բիզնես-գործունեություն ծավալելը: Հորս պաշտոնի հանգամանքից ելնելով՝ մենք ինչ-որ բաներից կամովին հրաժարվել ենք»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
