«Եթե Իրանին հաջողվի նման օպերացիա իրականացնել, ապա դրանից կտուժի Թրամփի հեղինակությունը». Արմեն Վարդանյան

Իրանագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրաքում ԱՄՆ-ի կողմից Իրանի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետ կապված փորձեմ իմ կանխատեսումներն անել։ Ակնհայտ է, որ Իրանը սա անպատասխան չի թողնելու։ Քանի որ ԱՄՆ-ը և Իրանը վաղուց արդեն միջնորդավորված պատերազմի մեջ են այլ երկրների տարածքում (քաղաքագիտական լեզվով դա կոչվում է պրոքսի պատերազմ-proxy war), ապա, ամենայն հավանականությամբ, Իրանն ուղիղ առճակատման մեջ չի մտնի ԱՄՆ-ի հետ և կփորձի հենց երրորդ երկրի տարածքում վրեժ լուծել նրանից։ Դա կարող է տեղի ունենալ ամերիկյան բարձրաստիճան դիվանագետների, պաշտոնատար անձանց սպանության տեսքով կամ էլ երրորդ երկրի տարածքում ամերիկյան բազայի վրա հարձակմամբ։ Այսպիսի նախադեպեր արդեն եղել են։ Օրինակ՝ ԱՄՆ-ում մինչև հիմա էլ կասկածներ կան, որ 1983թ. Լիբանանում ամերիկյան զորանոցի վրա հարձակումը և 244 ամերիկացի ծովային հետևակայինների սպանությունը կազմակերպել են իրանական հատուկ ծառայությունները։ Սա նաև կարող է լուրջ մարտահրավեր լինել 2-րդ անգամ առաջադրվելու ցանկություն հայտնած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Եթե Իրանին հաջողվի նման օպերացիա իրականացնել, ապա դրանից լրջորեն կտուժի Թրամփի հեղինակությունը և նա կարող է խնդիրներ ունենալ վերընտրվելու կապակցությամբ։ Ժամանակին Ջիմի Քարտերը 2-րդ անգամ չընտրվեց ԱՄՆ նախագահ և պարտվեց Ռոնալդ Ռեյգանին մեծապես այն բանի պատճառով, որ հենց Քարտերի նախագահության շրջանում՝ 1979թ., Իրանում տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանատան գրավումը ցուցարարների կողմից և դեսպանատան 66 աշխատակիցներին պատանդ վերցնելն ու դա ազդեց Քարտերի վարկանիշի վրա։ Ու չնայած՝ ամերիկյան կողմը երկար ժամանակ բանակցություններ էր վարում Իրանի հետ պատանդներին ազատ արձակելու համար և նույնիսկ փորձ արվեց նրանց ազատման օպերացիա իրականացնել, այդ ամենն անհաջողության մատնվեց և իրանական կողմն այդ պատանդներին ազատ արձակեց միայն 444 օր հետո, երբ Ջիմի Քարտերը պարտվեց ԱՄՆ նախագահական ընտրություններում և Ռոնալդ Ռեյգանն անցավ իր պարտականությունների կատարմանը»։

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
10201:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10300:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
16900:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10100:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
15300:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
7500:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
73Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
81Երեկ, 23:48