«Թուրքը և ադրբեջանցին չեն սպասելու մինչև մեր «ինստիտուտներն» իրար գան». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Երբ ինձ հարցնում էին, թե ինչ վատ բան կարող է պատահել մեզ հետ ԱՄՆ-Իրան զարգացումների արդյունքում, իմ պատասխանը միշտ եղել է շատ հստակ։ Առաջին հերթին մենք պարտավոր ենք ապահովել տեղեկատվական հոսքերի վերահսկում, որոնք այս կամ այլ կերպ կարող են առնչվել մեզ հետ։ Եվ ահա... թուրք-ադրբեջանական տեղեկատվական տանդեմը արդեն երկրորդ օրն է, ինչ ողողում է տարածաշրջանի տեղեկատվական դաշտը ակնհայտ հակահայկական դեզինֆորմացիայով (շատ ակտիվ են մանավանդ իրանական ԶԼՄ-ների ուղղությամբ)։ Կրկնեմ ևս մեկ անգամ. դա սպասելի և անխուսափելի գործընթաց է, քանի որ մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք իրենց հետ։
Պետք էր նվազագույնը, որ հայկական կողմի տեղեկատվական անվտանգության պատասխանատուներին կտրել «բդից ու բլինչիկից» և շտապ զինել համապատասխան հանձնարարականներով։
Իսկ մենք ի՞նչ ենք անում...կրկին տապակվում ենք ներքաղաքական աբսորւդի մեջ, ու ամենաբարձր մակարդակով դիտարկում ենք այս լրջագույն խնդիրը միայն ներքին դավադրությունների ուղղությամբ։
Ախր պետք չէ ունենալ հատուկ կրթություն, որ հասկանալ մի պարզ իրողություն. թուրքը և ադրբեջանցին ՉԵՆ ՍՊԱՍԵԼՈՒ մինչև մեր «ինստիտուտները» իրար գան, իրենք միևնույն է հարվածելու են ու հարվածում են։
Պետական տեղեկատվական կառուցների ղեկավարներից ուղղակի պահանջում եմ՝ իրար գլուխ հավաքվել, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, տեղեկատվական հոսքերի վերլուծություն անել և շտապ ձեռնարկել կանխարգելիչ քայլեր, որպեսզի գոնե հավասարակշռել հակահայկական տեղեկատվական թրենդը»։

«Սրա մասին խոսի, ոչ թե «ռուս պուտա**եքի»»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
5510:54
«Երբ հերթական պաշտոնյան խոսում է խցանումներից, հիշեցնում եմ պատճառները»․ Ավետիք Քերոբյան
5110:42
«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
5210:24
«Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել»․ Տիգրան Աբրահամյան
7010:00
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
8007:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
11902:00
30 տարվա ընդմիջումից հետո Ֆրանսիան կվերսկսի փոքր տրամաչափի զինամթերքի արտադրությունը
27001:08
«ԿԸՀ-ն գրանցեց հանրաքվեի նախաձեռնությունը»․ «Եվրասիական Ալյանս»
12000:18