Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ դաշնակիցներին՝ հարձակման դեպքում

Թեհրանը պատրաստ կլինի հարված հասցնել ցանկացած պետության, որը որոշում կկայացնի օգնել ԱՄՆ-ին՝ Իրանի վրա հարձակում գործելու համար: Այս մասին հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը:
«ԱՄՆ դաշնակից ցանկացած երկիր, եթե հանդես կգա թշնամական ու ագրեսիվ գործողության մասնակցի դերում՝ ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության, հարվածի տակ կընկնի»,- նշված է հայտարարությունում։
Մասնավորապես, CNN-ը հղում անելով իրանական ռազմաքաղաքական կազմավորման հայտարարությանը, գրում է, որ Իրանի ռմբակոծության դեպքում հարձակումներ կիրականացվեն Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների վրա:
Բացի այդ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄՆ-ի տարածքին, եթե Վաշինգթոնը որոշի պատասխանել Իրաքում ռազմաբազաների վրա հրթիռային հարվածներին:

«1920-ի սեպտեմբերի 28-ին Թուրքիան հարձակվեց՝ նպատակ ունենալով նվաճել Արևելյան Հայաստանը». Նաիրի Հոխիկյան
402:06
«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
5600:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
74Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
69Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
72Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
162Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
68Երեկ, 22:36
«Ադրբեջանցի երիտասարդներին հավաքել են Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի քարոզ իրականացնելու համար». Տաթևիկ Հայրապետյան
69Երեկ, 22:30