Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՔԾ-ն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը։ Ի՞նչ հանգամանքներ են պարզվել. MAMUL.am-ի հարցմանն ի պատասխան ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց. «Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել՝ քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին։ Գործի նյութերը տրամադրվել են վերջիններիս՝ ծանոթանալու համար: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձանց, այդ թվում Սերժ Սարգսյանին և Բարսեղ Բեգլարյանին»:
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
5007:30
«Կարծում էին՝ Հայաստանն այլևս զվարթ փառատոնների երկիր է, կուլ կտան». Նարինե Դիլբարյան
9303:06
«1920-ի սեպտեմբերի 28-ին Թուրքիան հարձակվեց՝ նպատակ ունենալով նվաճել Արևելյան Հայաստանը». Նաիրի Հոխիկյան
9302:06
«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
10800:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
131Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
101Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
93Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
244Երեկ, 22:49