«ԱԱԾ-ում կան մարդիկ, որ ներսից ինֆորմացիա են տալիս պետության և իշխանության հակառակորդներին». Արմեն Վարդանյան
![]() 476 Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 00:45 Նիկոլ Փաշինյանը երեկ որպես վկա և տուժող հարցաքննության էր կանչվել ԱԱԾ տնօրեն-ՀՔԾ պետ և ԱԱԾ տնօրեն-վարչապետ հեռախոսազրույցների գաղտնալսումների հայտնի գործով: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն «Առաջին լրատվականի» եթերում ասել է, որ Հայաստանում գաղտնալսումներ անելու հնարավորություն ունեցողների թիվը մեկից ավելի է, ինչը, փորձագետի բնորոշմամբ, շատ վատ է. «Մի յուրահատուկ իրավիճակում ենք ապրում՝ տեխնիկական փոփոխություններ կան ամբողջ աշխարհում, և յուրաքանչյուր հարուստ մարդ կարող է ունենալ գաղտնալսման հնարավորություն: Կան շատ դերակատարներ, օրինակ՝ նկատի ունենալով վերջին երկու-երեք ամիսների հարձակումները քաղհասարակության, լրագրողների դեմ, էլ չեմ խոսում քաղաքական գործիչների դեմ հարձակումների մասին, կարող ենք հետքերը մոտավորապես պատկերացնել: Կա կասկած, որ ինչ-որ դեպքերում ԱԱԾ-ն է գործում, որոշ դեպքերում ԱԱԾ-ի նախկին կամ ներկա աշխատակիցներն են ինչ-որ զուգահեռ գործունեություն ծավալում, կա նաև կասկած, որ խոշոր կոորպորացիաներն են վարձում հաքերներ, ինչպես նաև՝ օլիգարխիկ խմբերը: Էլ չեմ խոսում արտաքին ակտիվացումների մասին, մեր դեմ աշխատում են մեր ոխերիմ հարևաններն ու բարեկամները: Նաև այլ երկրների հատուկ ծառայություններ կան, որոնք մեր երկրով հետաքրքրված են»,- ասել է Մարտիրոսյանը: Քաղաքագետ Արմեն Վարդանյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանի իշխանության դեմ խաղում են բազմաթիվ խաղացողներ՝ և՛ ներքին, և՛ արտաքին. «Հայաստանի դեմ բազմավեկտոր հիբրիդային պատերազմ է տարվում: Այս ամենին գումարած՝ այն կառույցը, որ պետք է պայքարի դրա դեմ, իրականում շատ հաճախ քո դեմ է պայքարում: Հենց ԱԱԾ-ում կա խորքային պետություն, մարդիկ, ովքեր այնքան էլ ոգևորված չեն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ և շատ հաճախ ներքին թշնամու դեր են խաղում և ներսից ինֆորմացիա են տալիս մեր հակառակորդին, իշխանության հակառակորդներին և այլն-ասել է նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը»․ Տիգրան Աբրահամյան
2909:48
Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո. «Հրապարակ»
8509:12
ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. «Ժողովուրդ»
8309:06
«Ինքն ամենաշատն է սարսափում, որ չի ընտրվելու». Լիզա Ճաղարյան
15903:06
«Եկեղեցուց գլուխ չհանեցիք, այժմ թուղթուգիր եք խաղում». Արեգ Սավգուլյան
16502:06
«Առաջիկայում ԱՄՆ-ն և Իսրայելը կփորձեն կիրառել նոր ռազմավարություն». Արմեն Այվազյան
201Երեկ, 21:36
«Հակամարտությունը ցույց տվեց՝ Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում թելադրող դերակատար». Արա Պողոսյան
262Երեկ, 17:42
«Փաշինյանը որտեղի՞ց գիտի, Ալիևն է ասե՞լ»․ Ոսկան Սարգսյան
194Երեկ, 17:30
