«Սասնա Ծռեր»-ը հայտարարություն է տարածել
![]() 2906 Շաբաթ, 18 հունվարի, 2020 թ., 15:20 «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ. «Գեորգի Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է: Պետությունը զավթած ազգադավ ու ոճրագործ մաֆիան 2018-ի գարնանը համաժողովրդական ընդվզմամբ տապալվելուց հետո չչեզոքացվեց։ Հեղափոխական կոչվող նոր իշխանությունը հեղափոխություն անելու փոխարեն դարձավ մաֆիոզ ռեժիմի իրավահաջորդ և մինչ օրս փորձում է մաֆիային չեզոքացնելու փոխարեն «լեզու գտնել» նրա հետ։ Մինչդեռ հենց 2018-ի մայիսից սկսել ենք զգուշացնել նոր իշխանությանը, որ չի կարելի ռեժիմին թավշյա մեթոդով տապալելու բացառիկ հաջողությունը դարձնել մատի փաթաթան և պատսպարվել դրա հետևում։ Ցավոք սրտի, իշխանությունը չլսեց մեր և հետագայում նաև շատ ուրիշների զգուշացումներն ու հորդորները։ Ցավով և ափսոսանքով պետք է արձանագրել, որ ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գեորգի Կուտոյանի սպանությունը նշված գործընթացի հերթական, բայց ոչ վերջին գործողությունն է։ Գեորգի Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է։ Եթե մաֆիան դա ևս մարսի, ապա կանցնի բաց և լայնածավալ հարձակման։ Ուստի, գործող իշխանությունը հայտնվել է ճամփաբաժանի առաջ՝ սթափվել, դուրս գալ ինքնարբեցումի թմբիրից, ձեռք մեկնել ազգային-ժողովրդավարական ուժերին, նրանց հետ կազմել ազգային համաձայնության կառավարություն և ավարտին հասցնել հեղափոխությունը, կամ տապալվել և ռևանշի աղետալի վտանգի առաջ կանգնեցնել իրեն, ժողովրդին ու պետությանը»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
