«Իշխանությունը մոռացել է «Մարտի 1»-ի գործով հայտնի օլիգարխներին և նրանց թիկնազորին». Նորայր Նորիկյան
![]() 480 Շաբաթ, 25 հունվարի, 2020 թ., 01:05 «Երկրում քրեածին իրավիճակը սրվել է, և իրավապահ մարմինների քայլերը պետք է առավել վճռական լինեն՝ միտված հանցավորության մակարդակի նվազեցմանը»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը: Նրա խոսքով՝ դատաիրավական ամբողջ համակարգն արդյունավետ չի աշխատում. համակարգի նկատմամբ տոտալ անվստահություն կա, ճգնաժամը հաղթահարված չէ: Ըստ Նորիկյանի՝ իշխանությունները պարտավոր են ամբողջապես բացահայտել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի և ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ենթադրյալ ինքնասպանությունների բոլոր շարժառիթներն ու դրդապատճառները, քանի որ այդ գործերում կան մի շարք հանելուկային հանգամանքներ: «Պետական հեղաշրջման մասին հայտարարությունները տարօրինակ են: Եթե մամուլում նման տեղեկություններ են սպրդում, բարձր մակարդակում հայտարարություններ են արվում, գլխավոր դատախազությունը պետք է քրեական հետապնդում հարուցի: Իրավասու մարմինները պարտավոր են համապատասխան իրավական գործընթաց սկսել: Իրավապահ համակարգը պետք է հստակորեն ասի՝ եղե՞լ է պետական հեղաշրջման փորձ, թե՞՝ ոչ»,- ասել է փաստաբանը: Նրա խոսքով՝ հեղափոխությունից ավելի քան մեկուկես տարի անց որևէ ենթադրյալ կոռուպցիոների վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չկա. «Տարիներ շարունակ հանրությանն ասվում էր, թե հայտնի օլիգարխներն իրենց թիկնազորներով մասնակցել են «Մարտի 1»-ի գործողություններին: Այսօր չունենք գեթ մեկ օլիգարխի և նրա թիկնազորի նկատմամբ որևէ քրեական հետապնդում: «Մարտի 1»-ի գործով որոշ անձանց նկատմամբ ընդհանրապես ստուգողական գործընթացներ չեն իրականացվում»,-ընդգծել է փաստաբանը: Եթերի ընթացքում նա նշել է, որ ՀՀ-ում դեռևս մարդիկ կան, որոնք անձեռնմխելի են, և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվում. «2019-ին կոռուպցիոն հանցագործությունների թիվը նվազել է, մինչդեռ հակառակը պիտի լիներ՝ օրինականության վերականգնման արդյունքում պետք է այս հարցում շոշափելի արդյունքներ լինեին»,-ասել է Նորիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
