Հրայր Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին
![]() 435 Երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ., 23:45 «Ես Հայաստանում թշնամիներ չունեմ և որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չեմ կարող ունենալ»,- 168 TV-ի եթերում ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։ «Ես՝ որպես ՍԴ նախագահ, իրավունք չունեմ որևէ մեկի հետ լարված հարաբերություններ ունենալ։ Իմ լիազորությունները նման բան չեն ենթադրում։ Ես հարգանք ունեմ պետական ինստիտուտների նկատմամբ։ Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, իմ արժանապատվությանը հասցված վիրավորանքին, ապա ինձ կարող եմ պահել այնպես, ինչպես կպահեր ցանկացած հայ տղամարդ, ուստի այդ հարաբերությունները կբնութագրեմ ինստիտուցիոնալ, ինչը որ նախատեսված է մեր Սահմանադրությամբ՝ ինչպիսին կարող են լինել ՍԴ նախագահի և վարչապետի միջև հարաբերությունները», - ասել է ՍԴ նախագահը՝ հավելելով, որ վարչապետի հետ անձնական հարաբերություններ չունի։ Նրա խոսքով՝ այդուհանդերձ, լարված հարաբերությունները չեն կարող որևէ բիծ թողնել իր աշխատանքի և լիազորությունների վրա. «Եթե մի տեղ անձնականը վեր դրեցինք պետականից, այդ դեպքում պետությունը կավարտվի», - նշել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
