«Նիկոլ Փաշինյանին 2017-ին եմ ասել, որ իջևանցու փեսա եմ». Հրայր Թովմասյան
![]() 408 Երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ., 23:52 «Ես վարչապետ Նիկոլ Փաշինյանին երբեք չեմ ասել, որ իջևանցու փեսա եմ»,- 168 TV-ի եթերում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով՝ նման խոսակցություն եղել է 2017 թվականին՝ Արցախում. «Ես ասել եմ Նիկոլ Փաշինյանին 2017 թվականին խորհրդարանի ընտրություններից հետո, երբ բոլոր խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահներն այցելել էին Արցախ, սեղանի շուրջ, երբ հերթական անգամ Արցախի բարիքներից էինք օգտվում, եղավ խոսակցություն, որ Արցախում խոզի միսն առանց կաշին հանելու են օգտագործում: Ես ասացի, որ այդպես է նաև Իջևանում: Ինքը հարցրեց՝ իսկ դու ինչ գիտես, թե Իջևանում ոնց է, ասացի, որ իջևանցու փեսա եմ: Կան վկաներ», - ասել է Հրայր Թովմասյանը: Եթերի ընթացքում նա նշել է, թե իր կարծիքով որոշ մարդիկ շփոթում են քաղաքավարության կանոնները քծնանքի հետ. «Այստեղ երևի երևույթների ընկալման տարբերություն կա՝ որտեղ է քաղաքավարությունը, որտեղ՝ քծնանքը: Եթե շնորհակալությունը դիտենք քծնանք, ուրեմն եկեք պայմանավորվենք, հիշում եմ, մի ռուսական մուլտ կա՝ «волшебное слово спасибо», թե որտեղ կարող ես ասել, դիմացդ դռներ կբացվեն, բայց քծնանքի մասին այնտեղ որևէ խոսք չկար», - ասել է նա: Նա նաև ասել էր, որ Հրայր Թովմասյանը կարևոր էր համարել ու ընդգծել, որ Իջևանի փեսա է: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
