Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձևն ընդունվեց». Էդմոն Մարուքյան

«Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձևն ընդունվեց». Էդմոն Մարուքյան
280
Հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ., 16:45

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը, ով օրերս ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձևն ընդունվեց:

«Նյարդայնացնող էին մեր ելույթներն Ադրբեջանի պատվիրակության համար: Բանաձևին դեմ քվեարկեցին Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Արևելյան հատուկենտ երկրների պատվիրակներ: Բայց նշեմ, որ սա շատ կարևոր ձեռքբերում էր մեր պատվիրակության համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը: