«Քոչարյանի շրջապատը նրան համոզում է, թե դու զիլ ես, դու ես փրկելու էս երկիրը». Լևոն Բարսեղյան
![]() 374 Հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ., 23:40 Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադառնալով ՍԴ-ի շուրջը ստեղծված իրավիճակին, ասել է. «Շրջանառության մեջ է վաղաժամկետ թոշակի գնալու հնարավորությունը, որը որոշ երկրներում համարվում է նորմալ ճանապարհ՝ խաղաղությամբ միմյանց հրաժեշտ տալու, բայց շատ թանկ գնով: Լուրեր կային, որ ՍԴ 1-2 անդամ, կարծես, մի քանի ամիս առաջ հակված էին այդ ճանապարհով ավարտելու իրենց առաքելությունը: Կռահումներ անելը, թե քանիսը կընտրեն այս ճանապարհը, այնքան էլ պատշաճ չէ»: Բաղդասարյանը եթերի ընթացքում նշել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մերձավորները համոզել են, որ «միայն ինքը կարող է փրկել Հայաստանը»: «Ինչպես երկար տարիներ է եղել, այնպես էլ հիմա իրենց մերձավոր շրջապատն իրենց համոզում է, որ դու շատ զիլ ես, դու ես, որ պիտի փրկես այս երկիրը: Ավելին՝ այս 1,5 տարիներին հասարակությունն իբր հիասթափվել է իշխող ուժից և հիմա եթե լինեն խորհրդարանական ընտրություններ, լրիվ ուրիշ արդյունքներ են լինելու. նոր իշխանությունը խայտառակ ձևով պարտվելու է և քեզ ձեռքերի վրա բանտից հանելու են նստեցնեն Բ26-ում: Լրատվամիջոցների մի մասն իրենց ձեռքին լինելով՝ այդ քարոզչությունները շարունակել և շարունակում են»,- ասել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ այժմ հասարակությունը գրեթե ձերբազատվել է իր վախերից և նախկին իշխանությանը ետդարձի ճանապարհ չկա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
