Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ադրբեջանական կողմը սա չի մարսում». Լևոն Շիրինյան

«Ադրբեջանական կողմը սա չի մարսում». Լևոն Շիրինյան
723
Ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ., 00:40

«Հայկական կողմի դիրքորոշումը կարծրացել է և արդյունավետ է դարձել: Ադրբեջանական կողմը սա չի մարսում: Մենք հարձակողական և օբյեկտիվ իրավիճակում ենք»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ժնևում ավարտվել է, և հանդիպման ընթացքում քննարկումները երկարատև են եղել:

Քաղաքագետը նշել է, որ հեղափոխությունից հետո Հայաստանի բանակցային դիրքրոշումը դարձել է ազգային, պետականության շահերից բխող:
Շիրինյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը հեղափոխությունից հետո Հայաստանին տալիս է ժամանակակից զենք և ի վերջո արցախյան կոնֆլիկտի հարցում Ռուսաստանը պետք է հանգի հայկական կողմի տեսակետին. «Ուրիշ տարբերակ չունի… Հայաստանում արդեն գողապետություն չկա, որ Հայաստանի վզին նստեն, քշեն ու կողոպտեն, և արդեն Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջպետական հարաբերություն է, ոչ թե՝ միայն հայ և ռուս ժողովուրդների հարաբերություններ»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: