«Ռոբերտ Քոչարյանը նույն սխալն է անում, ինչ ժամանակին ես եմ արել». Արամ Սարգսյան
![]() 841 Շաբաթ, 01 փետրվարի, 2020 թ., 00:00 Ռոբերտ Քոչարյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանում սահմանադրական կարգը ենթակա է վերականգնման, արտահերթ խորհրդարանական ընտրությունը հրամայական է համարել, նաև նշել է, որ իրեն վիճակված է շատ կարևոր դեր խաղալ «ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում»։ Այս առնչությամբ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը Factor TV-ի եթերում ասել է. «Ռոբերտ Քոչարյանը նույն սխալն է անում, ինչ ժամանակին ես եմ արել։ Ամեն տարի՝ գարուն, աշուն, ասում էի՝ ՀՀ-ում փոխվելու է քաղաքական իրավիճակը… Իհարկե, իմ կենսագրականը Ռոբերտ Քոչարյանին նման չէր։ Ընդդիմություն դառնալու համար մաքուր կենսագրություն է պետք ունենալ, իսկ Ռոբերտ Քոչարյանը «գույք պարտքի դիմացով» սկսած՝ Պողոս Պողոսյանով ավարտած բազմաթիվ սև գծեր ունի իր կյանքում, որով հանրությունը մեղադրելու է, ու այդ շանսերը չունի միանշանակ։ Երբ ես ասում էի՝ գարուն-աշուն, Ռոբերտ Քոչարյանի լրատվական դաշտը ծաղրում էր, հետո իմ ընկերներն էին ծաղրում: Չի լինելու դա, իմ մաքուր կենսագրությունն ունենալով՝ իմ մոտ չստացվեց, և Նիկոլ Փաշինյանն արեց հեղափոխությունը, ինքն ընդհանրապես հնարավորություն չունի։ Իրականությունից կտրվել է, լավ չի, որ ինքը Ղարաբաղի հիմնահարցի առումով ասում է՝ բանի տեղ մի դրեք Հայաստանի իշխանություններին։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան-Ղարաբաղ տարանջատում է ուզում մտցնել, որ ինքը բանտից դուրս դա։ Այլ բան չեմ տեսնում։ Ցանկացած մարդ, ով ուզում է՝ մենք տանուլ տանք Արցախի հարցում, պետք է աշխատի սեպ մտցնել Ղարաբաղ-Հայաստան ենթատեքստում։ Ռոբերտ Քոչարյանը պետք է միասնության օգտին խոսի, կոպտագույն սխալ է անում Ռոբերտ Քոչարյանը, աշխատում է ոչ թե մեր, այլ մեր հակառակորդների օգտին»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
