«Եթե Հրայր Թովմասյանի հայեցողությամբ լիներ, նա վաղուց գնացած կլիներ». Մխիթար Հայրապետյան
![]() 373 Ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ., 23:30 «Նախկին իշխանության ընկալմամբ՝ ՍԴ-ն իրենց վերջին բաստիոնն է, որն ամեն գնով փորձում են պահել»,- «Առաջին լրատվականի» եթերում ասել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նրա խոսքով՝ ոչ թե Հրայր Թովմասյանն է փորձում ամեն գնով պահել, թեև հաճախ ասում է՝ «կանգնած եմ խրամատում և պաշտպանում եմ», այլ՝ նաև այլ ուժեր: «Ես հավատացած եմ, որ եթե իր հայեցողությամբ լիներ, նա վաղուց գնացած կլիներ: Բայց եթե խոսում ենք Սահմանադրական դատարանի այս թնջուկի և խնդրի հանգուցալուծման մասին, ապա ինչպես նախկինում եմ այս կարծիքը հայտնել, հիմա կրկնում եմ. այլընտրանք չկա, Հրայր Թովմասյանը պետք է գնա, և առաջիկայում, այնուամենայնիվ, խնդիրը կգտնի իր հանգուցալուծումը: ՍԴ-ի հարցը լուծվել է 2018թ. հեղափոխությամբ: Եթե դու որևէ համակարգի, որևէ անձի վերարտադրության ճարտարապետն ես, ապա ինքնին հեղափոխությամբ այդ հանակարգի մերժման հետ մերժվում ես նաև դու: Ես պնդում եմ՝ Հրայր Թովմասյանը հեղափոխությամբ մերժված համակարգի կարկառուն ներկայացուցիչն է»,-հայտարարել է Հայրապետյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
