«Համայն հայության սուրբ պարտքն է հասնել այդ պայմանագրերի չեղարկմանը»․ Արման Նավասարդյան
![]() 373 Շաբաթ, 08 փետրվարի, 2020 թ., 23:05 ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտումներից և ոտնահարումներից մեկը, թերևս, եղել է և մնում է մեծ տերությունների և նրանց կազմած միությունների կողմից որևէ պետության տարածքների և սահմանների որոշումը, առանց նրա մասնակցության, անգամ գիտության։ Օրինակները շատ են՝ Սայքս և Պիկոյի գաղտնի համաձայնագրի շրջանակներում Առաջին համաշխարհային պատերազմից հետո բազմաթիվ պետությունների «քանոնով գծված» սահմանները (1916 թ.): Յալթայի կոնֆրանսը, որը տարածքներ բաժանեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած հակահիտլերյան պետությունների կողմից (1945 թ.)։ Միջազգային իրավունքի վերջին, ամենաթարմ օրինակը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հռչակած փաստաթուղթն է Իսրայելի և Պաղեստինի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ, որը նույնպես ընդունվել է կողմերից մեկի՝ Պաղեստինի բացակայության պայմաններում։ Իսկ մեզ համար անընդունելի և անարդար է 1921 թվականին ստորագրված Մոսկովյան պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանը կորցրեց իր պատմական հողերը։ Պայմանագիրը ստորագրվել է առանց հայկական կողմի մասնակցության, միջազգին դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի հիմնադրույթների (jus cogens) խախտումով և գրեթե նույնությամբ կրկնվել է Ղարսի պայմանագրում, հայակական պատվիրակության ձևական մասնակցությամբ։ Արդ՝ Հայաստանի, համայն հայության ազգային և պետական գերխնդիր է, սուրբ պարտքը հասնել այդ պայմանագրերի չեղարկման, որոնց ստորագրման հարյուրամյակը լրանում է գալիք տարի»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
