«Ես մտավախություն ունեմ, որ միջազգային հանրությունը հոգնած կլինի նույն բաները լսելուց»․ Նիկոլ Փաշինյան
336 Շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ., 22:26 «Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթերին, ո՞րն է եղել այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստը: Այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստն է, առանց պայմանների և անհապաղ հաստատել հրադադար, այսինքն՝ դադարեցնել բռնություններն ու ռազմական գործողությունները: Եվ երբ մենք նայենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 8.8.4 բանաձևը, կտեսնենք, որ այնտեղ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և դրա հետևանքով Ադրբեջանը կորցրել է տարածքներ: Եվ առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի հարգել, պահել անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները, և շատ կարևոր է նշել դա: Գիտեք, սակայն, ես չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները յուրաքանչյուր անգամ կրկնեն նույն բանը: Դժբախտաբար 25 անգամ 30 տարիներին մենք կրկնում ենք նույն բաները, և մտավախություն ունեմ, որ միջազգային հանրությունն ինչ-որ առումով միգուցե հոգնած կլինի նույն բանը լսելուց: Եվ ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է նոր գաղափարներ առաջ քաշել»,- Մյունխենում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շարունակելով խոսքը՝ ՀՀ վարչապետն ընդգծել է․ «Երբ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, ես հասկացա, որ մեզ, այս հարցում ևս, անհրաժեշտ են փոփոխություններ, միկրոփոփոխություններ»։ Պատասխանելով դահլիճից հնչած այն հարցին, թե պատրաստվում են արդյոք կողմերը դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան, Ադրբեջանի նախագահն ասաց. «Մենք չենք կորցնում հույսը, որ կկարողանանք վերականգնել տարածքային ամբողջականությունը։ Եթե Հայաստանի նոր մոտեցման արդյունքում բանակցությունները լիովին տապալվեն, գուցե մենք դիտարկենք նաև այդ տարբերակը»։ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ հայկական կողմը հավատարիմ է մնում բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով անցկացնելուն: |
«Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով». Գևորգ Դանիելյան
4915:24«Հանդիպում կլինի, թե երբ, չեմ կարող ասել»․ Փաշինյան
6615:00«Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ ՀՀ մաս լինելը». վարչապետ
7214:36«Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն»․ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը (տեսանյութ)
8614:18«Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում»․ Դանիելյան
8514:00«Պայքարի ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
7313:30Արթուր Խաչիկյանն ու Էդգար Ղազարյանը Հրապարակում են՝ քննարկելու ստեղծված իրավիճակը (տեսանյութ)
7713:24«Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է»․ Փաշինյան (տեսանյութ)
7913:18