«Մեղմ ասած, հիասթափված եմ». Արման Աբովյան
![]() 1583 Կիրակի, 16 փետրվարի, 2020 թ., 13:00 ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ հիմա լուրջ։ Պետք է միանգամից նշեմ, որ Փաշինյան vs Ալիև քննարկումն իմ դուրը չեկավ... ո՛չ ֆորմատը, ո՛չ քննարկման ընթացքը, ո՛չ էլ քաղաքական «մեսիջներ» հղելու փորձերը։ Բացատրեմ՝ ինչու։ Ալիևը յուրաքանչյուր բանախոսի համար «находка» է, քանի որ տարիներ ի վեր, ուսումնասիրելով Իլհամ Գեյդարովիչին, ես (և ոչ միայն ես) համոզվել եմ, որ նա բավականին խոցելի դիրքերից է միշտ հանդես գալիս և, կոպիտ ասած, իրեն «ցխել» կարելի է հենց իր դաշտում։ Ես չեմ երկար անդրադառնա Ալիևին, իմաստ չեմ տեսնում, կխոսեմ հայկական կողմի փաստերի մասին, որոնք, ըստ իս, անպայման պետք է առաջ մղվեին, սակայն մենք դրանք չլսեցինք։ Անպայման պետք էր առաջին հենց բառից մղել առաջ Արցախի Հանրապետության դե ֆակտո անկախության թեզը, այո՛, շեշտելով Արցախի Հանրապետության քաղաքական անկախության փաստի առկայությունը և հենց այդ դրույթի շուրջ կառուցել ամբողջ դիսկուրսը, ոչ թե խոսել անդեմ «Ղարաբաղի ներկայացուցիչների» մասին։ Անպայման պետք էր կրկին հիշեցնել բոլորին, Մարաղայի, Բաքվի, Սումգայիթի կոտորածների մասին և անպայման էքսկուրս անել քսաներորդ դարասկզբին Շուշիի և Բաքվի հայկական զանգվածային ոչնչացման մասին։ Այդ դրույթներն ավելի համոզիչ են, քան շինծու Խոջալուի դեպքերը։ Իսկ մենք կրկին մտանք «մութալիբով+մազալովա» թեմայի մեջ։ Դե լավ, երբ խոսվում էր Խոջալուի մասին գոնե Աբդուլաևի մասին խոսվեր... Անպայման պետք էր շատ կոշտ դնել տեղն Իլհամին, երբ նա խոսեց պատմական ադրբեջանական բարբաջանքների մասին, որոնք վերաբերում են Երևանին կամ Արցախին։ Ալիևը փաստացի մեզ մեղադրում է բռնազավթման, էթնիկ զտումների, ագրեսիայի մեջ, իսկ մենք Տիգրան Մեծով մտանք ու անհասկանալի «միկրոհեղափոխությունների» թեզով դուրս եկանք: Փաստացի ոչ մի հասկանալի (գոնե միջազգային հանրության համար) թեզ առաջ չքաշեցինք։ Ուղղակի, խնդրում եմ, վերջ տվեք «երեք շահագրգիռ կողմերի» թեզն առաջ քաշել: Վերջ, պրծավ, այդ թեզը, իր գործը արեց, հիմա էլ պետք չի, դա միայն վնասում է մեզ։ Անպայման պետք էր միանշանակ, առանց ինչ-որ դիվանագիտական ելևէջների հստակ հաստատել բոլորի առջև առանցքային միտքը՝ Արցախը երբեք էլ չի լինի, նույնիսկ ֆորմալ առումով, ինչ-որ մի ձևաչափով Ադրբեջանի կազմում։ Վերջ։ Հ. Գ. Ի՞նչ միկրոհեղափոխությունների մասին է խոսքը... Ժողովուրդ, ո՞ւմ եք ուզում միկրոհեղափոխել՝ միջազգային հանրությանը (որն իրականում թքած ունի այս հակամարտության արդարացի լուծման գաղափարի վրա), համանախագահների՞ն, Ալիևի՞ն, թե՞ պանթուրքական կայսր Էրդողանին»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
