«Արցախի հարցը կամ ինչո՞ւ պիտի փոխվի Սահմանադրությունն ամբողջությամբ». Արա Պապյան
![]() 451 Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ., 13:05 «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հարցը կամ ինչո՞ւ պիտի փոխվի սահմանադրությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ Արցախի հարցը խրթինագույն ու բարդ հարց է: Այն պահանջում է ոչ միայն հսկայական բնատուր ձիրք, լուրջ քաղաքագիտական պատրաստվածություն և տարիների փորձ, այլև ամբողջական նվիրում: Այսինքն, Արցախի հարցով զբաղվողը պիտի զբաղվի միմիայն այդ հարցով, իր ողջ ժամանակն ու ուշադրությունը հատկացնի դրան, և պիտի ունենա խորհրդականների, աջակիցների ու օգնականների աշխատանքային խումբ: Այդպես է եղել մեր անկախության առաջին տարիներին: Անկախ Ժիրայր Լիպարիտյանի նկատմամբ իմ վերաբերմունքին, ընդունում եմ՝ նա հմուտ ու պատրաստված մասնագետ էր, ինչպես նաև խորամանկ մարդ, և ամբողջովին Արցախի հարցի մեջ էր ամբողջ օրը, իր օգնականների խմբով: Կարող եմ վկայել, որ անգամ այդ դեպքում էլի ժամանակը չէր հերիքում: Նա ԱԳՆ-ում ուներ իր գործակից փոխնախարարը, որի միջոցով համադրվում էին աշխատանքները: Հետագայում Լիպարիտյանտ իր խմբով և առաջին փոխնախարարի կարգավիճակով տեղափոխվեց ԱԳՆ: Հիմա եկեք իրատես լինենք՝ արդյո՞ք այս անձնակենտրոն սահմանադրությամբ որևէ անձ ի վիճակի՞ է իրականացնել 1990-ականների նախագահի, վարչապետի, Արցախի հարցով բանակցողի և մինչևիսկ փոխնախագահի գործառույթները: Հաստատապես՝ ոչ: Ես բազմաթիվ գանգատներ ունեմ, որ հարցերը լուծվում են միայն վարչապետի մակարդակով, իսկ նա արտասահմանյան ուղևորությունների արանքում որևէ մեկի հետ հանդիպելու և մանրակրկիտ հարցը քննարկելու ժամանակ չունի: Հետևաբար, անհրաժեշտ եմ համարում շուտափույթ կիսանախագահական համակարգին վերադարձը, երբ ժողովուրդը հնարավորություն կունենա ընտրելու օրենսդիրին և հնարավորություն կունենա առանձին ընտրելու նախագահ-փոխնախագահ (վարչապետ) զույգին: Այս երկհավասարակշիռ վիճակում օրենսդիրը կլինի նաև գործադիրի արդյունավետ վերահսկիչը, իսկ գործադիրն էլ իր գործառույթները կբաժանի երկու մասի՝ նախագահին արտաքին քաղաքական և անվտանության հարցախումբը, իսկ փոխնախագահ-վարչապետին տնտեսական հարցերը: Կարծում եմ որպես հիմք կարելի կլինի ընդունել 1995թ. սահմանադրությունը, այն նորափոխել և մի քանի ամսից գնալ հանրաքվեի: Իմաստ չեմ տեսնում երկու անգամ սահմանադրության հարցով հանրաքվեի անցկացումը: Սա ոչ միայն յոթը միլիոն դոլար խնայելու հնարավորություն կտա, այլև կստիպի իշխանություններին արագ ընդունել նոր սահմանադրույթուն: Հակառակ դեպքում, երբ իշխանությունն իր ուզածը ստանա Սահմանադրական դատարանի հարցով, բնավ շահագրգռված չի լինելու սահմանադրական լուրջ փոփոխություններ կատարելու»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
