«Կա մի բան, որն ինձ բանակում հիշեցնում է 90-ական և 2000-ական թվերը». Վովա Վարդանով
![]() 353 Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 00:05 Փետրվարի 15-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ վաղը Ազգային ժողովում կլինի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը, որի ընթացքում ԶՈւ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր կտրվեն ԳՇ պետին ու մի քանի այլ պատասխանատուների: 168 TV-ի եթերում «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը նշել է, որ այդ նիստից բանակում առկա խնդիրների վերաբերյալ որևէ դրական լուծման ակնկալիք չունի. «Քանի դեռ հայկական բանակը համարվում է «Պլաց բանակ», չեն կարող առկա խնդիրներին տրվել դրանք բացառելուն միտված լուծումներ, ինչը հնարավոր կլինի միայն կառուցվածքային փոփոխությունների և բանակն ավելի պրագմատիկ դարձնելու պարագայում»,- ասել է նա: «Դեռ 90-ականներից ինձ բանակում զոհերի թիվը վախեցնում էր, այդ թիվը սարսափելի է եղել բոլոր նախորդ նախագահների պաշտոնավարման ժամանակ էլ։ Մենք բանակում հսկայական թվով զոհեր ենք ունեցել և ունենում՝ կապված տեխնիկական խնդիրների, անգրագիտության, միջանձնային հարաբերություներում չափն անցնելու, ինքնասպանությունների հետ։ Բայց կա մի բան, որն ինձ հիշեցնում է 90-ական և 2000-ական թվականները։ Գիտեք՝ այդ ժամանակներում աղանդ կար, որն ինքնասպանություն էր քարոզում բանակում, և այն ժամանակ նրանցով զբաղվում էր Ազգային անվտանգության ծառայությունը, կարծում եմ՝ հիմա էլ պետք է այդ ծառայությունն ուսումնասիրի զինվորների ինքնասպանությունների դեպքերը, որոնք, կարող է, ինչ-որ աղանդի գործունեության հետևանք են։ Աղանդները միշտ էլ եղել են, որոնցով Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվել է, պարզապես կարծում եմ՝ հիմա շատ ավելի ուշադիր պետք է լինի ու դրանցով ավելի շատ զբաղվի»,- ասել է Վարդանովը։ Խոսելով սպայական կազմի մասին՝ Վարդանովը նշել է. «Կարծում եմ՝ մեր գեներալներին մի քիչ նեղելը չի խանգարի. իշխանությունը փչացնում է գեներալին և սպային, բացարձակ իշխանությունը՝ էլ ավելի, և էդպես է եղել միշտ, ուստի Ազգային ժողովում ստեղծված այդ քննիչ հանձաժողովն այս առումով ճիշտ գործ է անում, որոշակիորեն սանձում են գեներալներին, պարզապես այդ ճիշտ գործը կօգտագործեն հօգուտ ազգի՞, թե՞ իրենց քաղաքական նպատակների համար, դա դեռ չեմ կարող ասել»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
