«Փաշինյանը մնաց նախորդ հայ բանակցողների մոտեցումների և տերմինաբանության պատանդը». Արման Մելիքյան
![]() 330 Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 22:25 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարծում եմ, որ բոլորիս համար օգտակար էր դիտել և ունկնդրել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հրապարակային առերեսում-բանավեճը: Կողմերի բանակցային մոտեցումները նույնն են մնացել՝ ադրբեջանական ղեկավարը հստակ ներկայացրեց հարցի կարգավորման, այն է՝ Արցախի նկատմամբ պաշտոնական Բաքվի լիակատար վերահսկողության հաստատման փուլային ծրագիրը, մինչդեռ վարչապետ Փաշինյանը, ընդհանուր առմամբ, մնաց իրեն նախորդած հայ բանակցողների մոտեցումների և տերմինաբանության պատանդը: Բանակցային գործընթացն այս բանավեճից ոչ շահեց, ոչ էլ ինչ-որ բան կորցրեց՝ այն շարունակում է մնալ փակուղում՝ Հայաստանի Հանրապետության համար բացասական իրավական, դիվանագիտական ու ռազմաքաղաքական պոտենցիալ պարունակող ստատուս-քվոյի հանգրվանում: Այս մոտեցումները մեր շահերը հարվածի տակ դնելու մեծ ներուժ են պարունակում: Դրանք պետք է վերանայվեն և որքան շուտ դա արվի՝ այնքան լավ: Վարչապետ Փաշինյանն օգտագործեց այն, ինչը, վատ իմաստով, «ամբարվել» է առ այսօր ՀՀ նախորդ իշխանական թիմերի կողմից, դրան ավելացնելով նաև որոշ սեփական դիտարկումները: Օգտագործված այդ փաստարկներն ընդունակ չեն ապահովելու մեր ազգային շահերի իրագործումը, ընդունակ չեն ապահովելու խաղաղության հաստատումն ու, անգամ, ստատուս քվոն այլևս չեն կարող երաշխավորել երկարաժամկետ հեռանկարում: Անիմաստ է վերը ասվածի համատեքստում քննարկել վարչապետ Փաշինյանի առանձին հաջողված կամ անհաջող փաստարկուները: Կարգավորման հայկական կոնցեպտը պետք է փոխվի»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
