«Իրավականության առումով այստեղ մենք պրոբլեմ չունենք». Նիկոլ Փաշինյան
![]() 344 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 22:55 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է խորհրդարանական ընդդիմադիր ուժերի այն հայտարարությանը, թե ՍԴ-ի խնդիրը լուծելու վերոնշյալ ճանապարհը հակաիրավական է: «Այն հոդվածը, որի մասին մենք խոսում ենք, այդ հոդվածի փոփոխություն իրականացնելու լիազորություն ունի նաև Ազգային ժողովը, սակայն մենք ունենք սահմանադրական կարգավորումների մի հետևյալ խնդիրը՝ գործող Սահմանադրության մեջ ասվում է, որ ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններն ընդունելուց առաջ պետք է ուղարկի ՍԴ՝ եզրակացության: Այս իրավիճակում, քանի որ մենք ունենք ճգնաժամ, որովհետև հայտնի սկզբունք է նաև, որ ոչ մի դատավոր չի կարող մասնակցել իրեն վերաբերող գործի քննությանը. հետևաբար՝ այս տրամաբանությամբ մենք չենք կարող ունենալ լուծում: ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ եթե ԱԺ-ն չի ընդունում սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ուրեմն ձայների 3/5-րդ-ով կարող է դրվել հանրաքվեի: Այսինքն՝ իրավականության առումով այստեղ նույնպես մենք պրոբլեմ չունենք»,-ասել է նա: Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է ընտրվել սահմանդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց 37 օր առաջ, երբ բոլորը գիտեին, որ 37 օր հետո ՍԴ-ի ձևավորման կարգը փոխվելու է»: Մանրամասները՝ տեսանյութում:
«Իրավականության առումով այստեղ մենք պրոբլեմ չունենք». Նիկոլ Փաշինյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
