ՊՊԾ-ից գրություն ենք ստացել. Կարեն Փոլադյանը բացատրում է՝ ինչու Սերժ Սարգսյանը դատարան մտավ ծառայողական մուտքով. «ՀԺ»
![]() 406 Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ., 09:45 «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Դիզվառելիքի գործով դատավարությանը մեղադրյալի կարգավիճակով ներկայացած Սերժ Սարգսյանն այսօր դատարանի դահլիճ մուտք գործեց ծառայողական մուտքից: ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր պատճառը: - Պարոն Փոլադյան, Սերժ Սարգսյանն ինչո՞ւ ծառայողական մուտքով մտավ դատական նիստերի դահլիճ: Ի՞նքն էր այդպես ցանկացել: - Մենք գրություն ենք ստացել ՊՊԾ-ից, և փորձել ենք բոլորի անվտանգությունը ապահովել: Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ փորձել ենք ապահովել ՀՀ նախկին նախագահի անվտանգության մասով: - Մյուսները չե՞ն ցանկացել, թե՞ դուք չեք տեսել անհրաժեշտություն: - Որ պահին որ ՊՊԾ գունդը խնդիր տեսավ մյուսների անվտանգության հետ կապված՝ կփորձենք նաև մյուսների մուտքը ևս առավել անվտանգ ապահովել դատարանի դահլիճ: - Նկատի ունեմ Սերժ Սարգսյանը թիկնապահներով էր, իսկ Սերգո Կարապետյանն, օրինակ, առանց թիկնապահների էր և դահլիճ մտավ «ամոթ» վանկարկումների ներքո: Չե՞ք կարծում, որ ավելի շատ նրա անվտանգության հետ կապված խնդիր կար: - Ես շնորհակալ եմ ձեր դիտարկման համար: Հաջորդ դատական նիստին կփորձենք դիտարկել նաև ձեր կողմից բարձրացված մեսիջը և ապահովել նաև Սերգո Կարապետյանի լրացուցիչ անվտանգության հարցը, որպեսզի էդպիսի վանկարկումների տեղիք չտանք»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
