«Վանեցյանը չի ասել, Փաշինյանն է ասել, որ գործը ջուր է». Հ. Խուդոյանը՝ Ս. Սաֆարյանին
![]() 291 Երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ., 17:50 Արդեն հայտնել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մարտի 3-ի նիստում դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց պաշտպան Հայկ Ալումյանը: Ըստ նրա՝ այս տարվա հունվարի 9-ին ներկայացված միջնորդությունից հետո ի հայտ է եկել այնպիսի հանգամանք, որը բացառում է դատավորի մասնակցությունը տվյալ քրգործին: Ըստ այդմ՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին լրատվամիջոցներից մեկին տված հարցազույցում ասել է, թե իշխանությունները ցանկանում են, որ մեր բոլոր դատավորները լինեն դատավոր Աննա Դանիբեկյանի նման: Ինչ վերաբերում է «գործը ջուր է» արտահայտությանը, հիշեցնենք. 2018-ի դեկտեմբերին, անդրադառնալով իր և Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցի նոր հրապարակմանը, Փաշինյանն այսպես էր արձագանքել. «Այդ ժամանակ ես գտնվում էի Սանկտ Պետերբուրգում, մասնակցում էի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ Շվեյցարիայում: Երբ պարոն Խաչատուրովի փաստաբանների կողմից ազդակ է գնացել, որ նրան մեղադրանք են առաջադրում, տարբեր երկրներից մեզ ազդակներ են եկել... Բայց ինձ համար կարևոր է, որ մեր աշխատանքի հիմքում դրված սկզբունքը կիրառվի՝ եթե անհրաժեշտ է կալանավորել, ուրեմն պետք է կալանավորվի: Դրանից հետո ստացել եմ զանգեր կրկին ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն է ահազանգ դրել, տարբեր բաներ են ասում, ընդհուպ՝ ասում են, որ գործը ջուր է, տակը բան չկա: Ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ՝ ասում են ահազանգ կա, ասում են, որ գործը պինդ չի, ինքն ասել է՝ գիտեք՝ մենք քննչական մարմին ենք, մենք փողոցից եկած չենք, որ այդ մասշտաբի մարդկանց ուղղակի ուղարկենք կալանավորման»,- պարզաբանել էր Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
