Կրակոցներ, սպանության փորձ Էրեբունի վարչական շրջանում
![]() 420 Հինգշաբթի, 05 մարտի, 2020 թ., 19:50 2020թ. մարտի 4-ին' ժամը 18:25-ին, ապա 18.30-ին, «էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ 2 շտապօգնության խմբերով հրազենային տարբեր վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 2 բնակիչներ: Ահազանգների կապակցությամբ նախապատրաստված նյութերով նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 4-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցում գործող ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցի դիմացով ընթացող «Տոյոտա Քեմրի» մակնիշի սև գույնի ավտոմեքենայի ետնամասում գտնվող ուղևորը իջեցրել է պատուհանը և իր մոտ գտնվող հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մոտ տարածությունից կրակահերթ է արձակել արհեստանոցում և դրա մուտքի մոտ հավաքված մի խումբ անձանց ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել և հիվանդանոց տեղափոխվել վերը նշված 2 անձինք: Կատարվում են քննչական գործողություններ և օպերատիվ–հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ: |
Սյունիքում բազալտե եզրաքարի տակ մնացած 7-ամյա տղան մահացել է
10300:06Ռոմանտիկ երեկո անցկացնող տղամարդը մահացել է կայծակի հարվածից
173Երեկ, 20:00Կիևում Ուկրաինայի ԱԾ գնդապետ է սպանվել (տեսանյութ)
277Երեկ, 14:22Բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը
162Երեկ, 13:06Հրազդանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
171Երեկ, 11:18Դաշտավանցիները պահանջում են լուսացույց տեղադրել. ողբերգական վթարներն այդ խաչմերուկում անպակաս են (տեսանյութ)
25709.07.2025, 17:48Նյու Մեքսիկոյում ուժգին ջրհեղեղներ են (տեսանյութ)
52809.07.2025, 10:10Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են
33209.07.2025, 10:00