«Ժամանակին օգնել եմ Նիկոլ Փաշինյանին և Հայկ Գևորգյանին, երբ նրանք անազատության մեջ էին». Վստրեչի Ապեր. «Հրապարակ»
![]() 455 Ուրբաթ, 06 մարտի, 2020 թ., 09:10 «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ օրվա վերջում մենք զրուցեցինք Արամ Վարդանյանի հետ, որի տեղը հայտնի չէ։ Նա բավականին ուշագրավ բաներ ասաց։ Նախ ասաց, որ երկու ամիս ինքը երկրում չէր, և այդ ընթացքում իրեն զանգահարել է ինչ-որ «իքս» անձ և գործարք առաջարկել։ Գործարքը հետեւյալն է եղել՝ նրան պետք է «փռեին ասֆալտին»։ Ինքն առերևույթ համաձայնել է և որոշել է մարտի 1-ին վերադառնալ Հայաստան։ «Ինչ-որ «իքս» անձնավորություն զանգահարեց ինձ՝ գործարք առաջարկելու միտումով, որ, գիտե՞ս ինչ՝ արի Հայաստան, պայմանավորվենք, էդ գործողությունը կանենք, և՛ քո համար լավ կլինի, և՛ կոնկրետ մարդկանց համար․ երևի պաշտոնի բարձրացում պիտի ստանային ինչ-որ մարդիկ։ Ես ասացի՝ հա, համաձայն եմ։ Եվ երբ որ եկավ գործարքի ժամանակը, դե, պարզ է, ինձ իմացող մարդիկ գիտեն՝ ես գործարքի գնացող չէի, այսպես ասած՝ խաբեցի իրենց, չստացվեց իրենց մոտ, ու այդտեղից սկսվեց իրենց էս հոգեխանգարմունքը՝ տուն ջարդելը, երեխային վնաս տալը և այլն, և այլն»,- ասաց նա։ Փորձեցինք հստակեցնել՝ գործարքն ինչի՞ շուրջ պետք է կայանար, ի՞նչ էին իրեն առաջարկում։ «Գործարքը նրա շուրջ էր լինելու, որ մի էնպիսի իրադրություն ստեղծվի, որը որ չէր ստացվել իրենց մոտ երկու անգամ, որ ինձ պառկեցնեն ասֆալտին, նկարեն։ Բայց ես չգնացի գործարքի»,- ասաց նա։ Վարդանյանը նաև նշեց, որ ինքը որևէ քննությունից չի խուսափում՝ թող ծանուցեն, հրավիրեն, պատրաստ է ներկայանալ, նախկինում էլ, երբ հրավիրել են, ներկայացել է։ Մեր ճշտող հարցին՝ ինքը Նիկոլ Փաշինյանին և Հայկ Գևորգյանին օգնել է քրեակատարողական հիմնարկո՞ւմ, թե՞ նրանց ընտանիքներին է օգնել դրսում, Վարդանյանն ասաց՝ և՛ նա, և՛ նա»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
